Մեր նպատակն է Հայաստանում նպաստել ռուսաց լեզվի զարգացմանը. Աիդա Հարությունյան

Ներքաղաքական

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ տարբեր երկրներ միմյանց միջեւ կապը պահպանել են՝ մշակութային հարթության վրա ցուցաբերած փոխհարաբերությունների հիմքում: Հատկապես Ռուսաստանի հետ մեր ունեցած մշակութային ուղին, կարծես թե, եղել է երկկողմանի հավատարիմ փոխգործակցությամբ պայմանավորված: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով օրերս նախաձեռնել էր շատերի սիրելի «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառում:

Տիկին Հարությունյան, ինչպե՞ս ընտրեցիք «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես համայնքի մշակութային միջոցառում կազմակերպելու ձեւ:

Պետք է նշեմ, որ «Հարմոնիա»-ն երկար տարիներ ինտելեկտուալ խաղերով է զբաղվում դպրոցականների հետ: Առանձնակի կերպով պետք է նաեւ ընդգծեմ, որ դեռեւս ոչ ոք ազգային փոքրամասնությունների թիմերի հետ խաղ չի անցկացրել։ Արդեն 15 տարի է, ինչ ազգային համայնքների հետ մենք այս խաղն անցկացնում ենք:

Համայնքի անդամները ակտիվորեն մասնակցո՞ւմ են նման խաղերին, եւ ինչպե՞ս եք գնահատում մասնակցության մակարդակը:

Այո, պետք է նշեմ, որ այս մրցաշարին ռուսական համայնքն իր կողմից բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում։Ի դեպ, այս նախագիծն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ի դեպ, այս խաղը դեր ունի՞ Հայաստանի ռուսախոս համայնքի մշակութային, լեզվական ինքնության պահպանման գործում: Ինչպե՞ս եք ինքներդ դա տեսնում:

Իհարկե։ Դա մեր խնդիրներից մեկն է՝ պահպանել ռուսաց լեզուն։ Պետք է նշեմ, որ բավականին մեծ աշխատանք է կատարվում նաեւ դպրոցականների հետ: Վերջապես պետք է ճանաչել եւ սիրել «Մեծն ու հզորը»: Մենք հենց դրա համար ենք այստեղ կատարում մեր առաքելությունը։

Իսկ ինչպե՞ս եք տեսնում հայկական եւ ռուսական մշակույթների փոխհարաբերությունները, եւ արդյո՞ք նման խաղերը դրա զարգացման համար նպաստող գործիքներ են:

Միանշանակ։ Հայաստանում ավագ սերունդն, ինչ խոսք, շատ լավ գիտեր երկու լեզուներն էլ՝ եւ՛ ռուսերենը, եւ՛ հայերենը: Մեր խնդիրն է պահպանել այդ ամենը:

Արդյո՞ք «Ինչ, որտեղ, երբ» խաղը միայն երիտասարդությանն է ուղղված, թե՞ համայնքի տարբեր տարիքային խմբերը եւս մասնակցում են:

Ազգային փոքրամասնությունների թիմերը խաղում են առանց տարիքային սահմանափակման եւ մեր ռուսական համայնքի անդամները մշտապես խնդրում են նրանց ներգրավվել խաղի մեջ: Սա էլ իր հերթին, իհարկե, երիտասարդությանը պարգեւում է բավականին մեծ ոգեւորություն եւ հետաքրքիր հիշողություններ: Մեկ բանի մասին եւս պետք է նշեմ, որ մարզերում նույնպես մեծ ոգեւորություն ենք նկատում, ինչը եւս խրախուսելի է:

Ի՞նչ  եք ձեռնարկում, որպեսզի նման միջոցառումները հասանելի լինեն առավել լայն լսարանի համար՝ ներառյալ հայաստանցիների, որոնք ռուսերեն չեն խոսում:

Մենք բավականին ակտիվ աշխատում ենք դպրոցականների հետ, իսկ նրանք սովորում են հայկական դպրոցներում։ Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում բոլոր քաղաքներում։ Ցանկացողները կարող են մասնակցել այդ դասընթացներին:

Այս խաղի կազմակերպումը ինչպիսի՞ ազդեցություն ունի ռուսական համայնքի համախմբման վրա Հայաստանում:

Ազգային փոքրամասնությունների հետ այս խաղի անցկացման արդյունքը համատեղ ժամանցի անցկացումն է, ինչպես նաեւ համայնքների միջեւ կապերի ամրապնդումը: Մեր խաղի արդյունքում հաղթում է բարեկամությունը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=298947&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան