ՉԼ. «Միլանը» հաղթեց «Սլովանին», Բարսեղյանը` փայլուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
ՍպորտՉեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում իտալական «Միլանը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։
Հյուրերի կազմում աչքի ընկան` ամերիկացի Քրիստաին Պուլիշիչն, պորտուգալացի Ռաֆայել Լեաուն և անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։
Սլովակիայի չեմպիոնի կազմում հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը 24-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, 88-րդ րոպեին նաև գոլային փոխանցում կատարեց և օգնեց աչքի ընկնել սլովակ հարձակվող Նինո Մարչելիին։
«Միլանը» 9 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Սլովանը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց, եզրափակում է մրցաշարային աղյուսակը, վերջինն է` 36-րդը։
«Սլովան» (Սլովակիա) - «Միլան» (Իտալիա)` 2-3 (տեսանյութ)