Ճիշտը ոչ թե «ամեն անգամ ձուկ տալն է, այլ ձուկ բռնել սովորեցնելը». Օկուպացված Արցախի պատգամավորը արցախահայության ներկա խնդիրների մասին

Հանդիպում

Կառավարության վերջին նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հունվար-դեկտեմբեր ամսիների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր հաստատել: Ըստ այդմ՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ: 2025 թվականի ապրիլից մինչև հունիսը ներառյալ սոցիալական չափը կսահմանվի 40 հազար դրամ։ Իսկ 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում աջակցությունը կշարունակվի՝ արդեն 30 հազար դրամի չափով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առնչությամբ օկոևպացված Արցախի ատգամավորները, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ մինչեւ Արցախի հայաթափումը անկախ պատգամավոր եղած ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ.

-Ճիշտն ասած ես չունեմ , չեմ տիրապետում այն տեղեկատվությանը, որին տիրապետում է նախարարը ուստի չեմ կարող պնդումներ անել կայացրած որոշման, հաշվարկման օբյեկտիվության մասով։ Բայց մի բան կարող եմ վստահ ասել, որ բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության հարցը շատ նուրբ է, և պարոն նախարարը ոչ թե ուղղակի պետք է թվեր հնչեցներ, որը առաջին ընկալումից հուզական ալիք է բարձրացրել, այլ պիտի խոսեր ողջ սոցիալական փաթեթից և հոդված առ հոդված բերեր իր հիմնավորումները։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ տրամաբանությամբ է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր հաստատվում։ Մի՞թե ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալական ծանր վիճակին։ 

-Ըստ իս պետք է բաց խոսվի արցախահայության հետ և հասցվի հասարակության բոլոր շերտերին այն պարզ տրամաբանությունը, որ ճիշտը ոչ թե «ամեն անգամ ձուկ տալն է, այլ ձուկ բռնել սովորեցնելը»։ Արցախահայության էթնիկ զտման արդյունքում, Արցախի կորստի հետ մեկտեղ առաջ են եկել բազմաթիվ խնդիրներ ու նշված խնդիրները մեկ օրվա կամ մեկ տարում լուծվող հարցեր չեն և յուրաքանչյուր կառավարություն անընդհատ առնչվելու է այդ խնդրին քանի դեռ բազմակողմանի և հուզականությունից դուրս ծրագրեր չեն մշակվելու և կյանքի կոչվելու։ Գլխավորը մարդկանց հետ համբերատար աշխատելն է և բացատրելը որ պետք է համբերատարությամբ զինվել և քայլ քայլ փորձել հարմարեցնել նոր կյանքին, տալ հույս և ճանապարհ նոր մասնագիտություն ձեռք բերելու, պետական համակարգում աշխատանքի անցնելու համար վերապատրաստվելու, բնակարան գնելու հնարավորության, բիզնեսի աջակցության համար, և ամբողջ քայլերը բաց ու ազնիվ կիսվել ժողովրդի հետ

-Չե՞ք կարծում, որ արցախցին, մի կողմ թողնելով հիասթափությունը և ընկճվածությունը, վերջապես պետք է այս և իրեն վերաբերող մյուս որոշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնի, բողոքի ձայն բարձրացնի, որպեսզի ՀՀ կառավարությունը հասկանա, որ Արցախից բռնի տեղահանվածները տեր են իրենց իրավունքներին։

-Ինչ մնում է բողոքի ձայն բարձրացնելուն, իհարկե մարդիկ ունեն իրավունքներ, որը ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով և անհրաժեշտության դեպքում պիտի օգտվել այդ իրավունքից։ Ողջ խնդիրը նրանում է թե ՀՀ կառավարությունը ինչ որոշումներ է կայացնելու և կյանքի կոչելու, որը մարդկանց մոտ անարդարացիության զգացում պիտի չառաջացնի։

 

https://iravunk.com/sim/?p=298546&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան