Ադրբեջանը փորձում է Հայաստանին միջազգային դատաիրավական դաշտ տանել. Կարեն Հովհաննիսյան

Ներքաղաքական

Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ դրսեւարած սպառնալիքների, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա այլ կարեւոր խնդիրների մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական հարցերով փորձագետ, թուրքագետ-քրդագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

Ադրբեջանն իր հռետորաբանությամբ, կարծես թե, բացահայտում է իր նախատեսած ծրագիրն ամբողջությամբ՝ զինաթափել Հայաստանը, իսկ հետո այն վերցնել իր ազդեցության տակ,, իսկ ի՞նչ է անում Հայաստանը այս ընթացքը կասեցնելու ուղղությամբ:

Չեմ կարող չնշել մի հանգամանքի մասին՝ առ այն, որ Ադրբեջանը նոր չէ, ինչ ցանկանում է, այսպես ասած, ապառազմականացնել Հայաստանին: 2020 թվականի հենց դեկտեմբերին, այսպես կոչված, Բաքվի բռնապետը հենց Բաքվում հայտարարեց այն մասին, որ իրենք իրենց իսկ կողմից ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն Հայաստանի ապառազմականացմանը, ինչպես նաեւ դրա հետ միասին զինաթափել հայկական բանակը եւ այլն: Ահա հենց այդ գործընթացների վառ ապացույցն էլ իր հերթին նաեւ այն է, որ անընդհատ Հայաստանը երբ մի նոր զինատեսակ է ձեռք բերում կամ նոր ռազմավարական գործընկերների հետ պայմանագրեր է կնքում, ապա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անդադար շատ հիստերիկ կերպով արձագանքում է այդ ամենին: Ավելին ասեմ, նաեւ շատ նկատելի է, թե ինչպիսի հիստերիկ վարքագիծ է հակառակ կողմը դրսեւորում հայկական կողմի նկատմամբ: Նա անգամ փորձում է հնարավոր բոլոր ձեւերով շատերին ցույց տալ, թե՝ տեսե՛ք, հայկական կողմը ռազմական ճանապարհով է գնում, ռազմականացնում է եւ այլն: Սակայն այստեղ բավականին կարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ խնդրի մյուս կողմին եւս պետք է նայենք: Այստեղ հարցը նաեւ այն է, թե վերջապես ի՞նչ է անում Հայաստանը: Իրականում պետք է խոստովանենք, որ Հայաստանը չի գնում Բաքվի բռնապետի գծած ճանապարհով եւ իսկապես փորձ է կատարում նոր ռազմավարական գործընկերների ձեռքբերման միջոցով՝ ռազմական արսենալի վիճակը բարելավել եւ, իհարկե, դրա հետ մեկտեղ նաեւ ռազմական բալանսը կարողանալ կարգավորել տարածաշրջանում: Այստեղ հարցը պարզապես այլ տիրույթ է գնում, թե մենք ռազմավարական ո՞ր գործընկերների հետ ենք գերադասում աշխատել, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմն է արդեն գրեթե երեք տարի ընթանում եւ Ռուսաստանը հենց ինքը խնդիր ունի զենքի: Հետեւապես նաեւ մեզ զենք կամ զինամթերք մատակարարելու մասին խոսելն էլ անգամ ավելորդ է: Չնայած նրան, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ իրենց գործադրած ջանքերի շնորհիվ է, որ Ռուսաստանից գնումները նվազել են, բայց պետք է նշեմ, որ իրականում ամեն բան այդքան էլ այդպես չէ: Ինքս նաեւ այդ կարծիքին այնքան էլ համաձայն չեմ: Պարզապես Ռուսաստանը հենց ինքն է այժմ զենք գնում եւ ուր մնաց, թե կարողանա նման սուղ պայմաններում զենք վաճառի:

Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, ապա պետք է նշեմ նաեւ այն մասին, որ Հայաստանն իր բանակը բարելավում է: Ավելին, նաեւ բարելավման ծրագրեր է իր կողմից ներկայացնում՝ ճանապարհային քարտեզ որպես, նոր զինամթերք է նաեւ ձեռք բերում: Ի դեպ, այդ ամենի շողի տակ հնարավոր չէ նկատի չունենալ եւս մեկ հանգամանք այն մասին, որ այդ ամենին Ադրբեջանը ոչ միայն հիստերիկ է արձագանքում, այլ նաեւ փորձում է միջազգային գործընկերների մոտ Հայաստանի նկատմամբ անվստահություն արտահայտել: Դե, իսկ այդ անվստահության խնդիրն էլ իր հերթին նաեւ այն է, որ ժամանակ առ ժամանակ փորձում է Հայաստանին, այսպես ասած, «մեղադրել», օրինակ, Իրանի հետ ռազմական համագործակցության մեջ: Հենց այդ կերպով էլ փորձում է ազդել Հայաստանի նկատմամբ միջազգային գործընկերների տրամադրության վրա:

Իսկ ինչո՞վ կբացատրեք այն, որ Բաքվում տեղի ունեցող COP29-ի ընթացքում, թվում էր, թե ադրբեջանական հռետորաբանությունը պետք է մեղմվի, բայց տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը:

Տեսեք, բավականին կարեւոր նախադրյալներ կան, որոնք շատերը գուցե չեն նկատում: Առաջին հերթին իմ կարծիքով՝ այդ ամենը կարող է պայմանավորված լինել բացառապես հենց մեկ գործոնով: Դա կարող է հենց այն լինել, որ Հայաստանի Հանրապետությունը այդքան կարեւոր COP29-ին չմասնակցեց: Բաքվի բռնապետը նկատելի կերպով շատ մեծ կարեւորություն էր այդ ամենին տվել, եւ այս դեպքում արդեն Հայաստանի Հանրապետության չմասնակցելը եւ Հայաստանի Հանրապետության, իմ կարծիքով, մասնակցության դեպքում որոշակի պայմանների թելադրումը Ադրբեջանին՝ կարծես թե, այնքան էլ չէր բխում Ադրբեջանի շահերից: Ասեմ ավելին, այդ ամենի հետ մեկտեղ նկատելի է, որ Ադրբեջանն, այսպես ասած, այժմ ցույց է տալիս հենց իր իրական դեմքը: Եվ ոչ միայն ռազմական հռետորաբանություն է Ադրբեջանն այժմ ամեն կերպով ցուցադրում, այլ նաեւ ինքը փորձում է Հայաստանին միջազգային դատաիրավական դաշտ տանել, ինչպես նաեւ տարբեր տեսակի իրավական դատարաններում կամ իրավական մարմիններում փորձում է Հայաստանից կորզել առավելագույնը՝ իր իսկ ունեցած հնարավորությունների սահմանում:

Իսկ հայ գերիների ու Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցով ի՞նչ ելքեր կարելի է գտնել:

Այդ ամենի առնչությամբ, կարծում եմ, Հայաստանը նաեւ գերիների մասով է նախապայման է դրել COP29-ի մասնակցությանը, որ՝ եթե գերիների վերադարձ կլինի, ապա նաեւ հնարավոր է Հայաստանը մասնակցի: Ես այդպես եմ կարծում: Ճիշտ է, ուղիղ կերպով չի եղել հայտարարություն, բայց, ամեն դեպքում, հայտարարությունների տողատակերում, կարծես թե, հենց դա էր շեշտվում: Գերիների հարցերով Հայաստանին այլ բան չի մնում անել, քան ակտիվ աշխատել թե՛ միջազգային գործընկերների, թե՛ բարեկամ միջնորդ երկրների հետ, որպեսզի կարողանանք օր առաջ գերիների վերադարձի հարցը լուծել:

Իսկ ինչպիսի՞ բացատրություն կտաք այն հարցին, որ Հայաստանի իշխանությունները նշում են, թե զիջումներով կարելի է խաղաղության հասնել: Արդյո՞ք մեզ մոտեցրել են այդ խաղաղությանը, թե՞, այնուամենայնիվ, հավելյալ խոցելիություն են ստեղծել:

Իրականում խաղաղություն չկա, եւ չի լինի խաղաղություն: Խաղաղության պայմանագիր, որպես այդպիսին, չի կնքվի, քանի որ դա չի ուզում Ադրբեջանը: Եվ Ադրբեջանն ամեն անգամ մի նոր պահանջ է մեր առջեւ դնելու: Այսինքն, եթե մենք իր հնչեցրած մի կետը կատարենք, ապա հաջորդիվ նա մեր առաջ մեկ այլ պահանջ է դնելու ու ավելի անիրագործելի, անիրատես պահանջ, որպեսզի մենք ասենք, որ դա չենք կարող եւ նա էլ ասի, թե՝ Խաղաղության պայմանագրի չկնքման մեղքը ձերն է: Այսինքն, Խաղաղության պայմանագրի չկնքելը կամ խաղաղության չգալը բացառապես Ադրբեջանի ցանկությունն է, եւ այստեղ մենք պետք է կարողանանք շատ ճիշտ մեզ դրսեւորել, քանի որ Ադրբեջանը կարող է այնպիսի մի դիրք ընդունել եւ այնպես դիրքավորվել, որ Խաղաղության պայմանագրի չստորագրման մեղքը հենց մեզ վրա բարդի:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=298527&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան