Չկա պատկերացում, թե ով է լինելու մշտական մարզիչը. Տիկնիզյանը` հավաքականի ելույթների մասին
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings.ru-ի հետ զրույցում գնահատել է ազգային հավաքականի ելույթն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում.
«Վերջնական արդյունքը վատ չէ, արժանի արդյունքի հասանք։ Առջևում փլեյ-օֆֆն է, պատրաստվելու ենք այդ խաղերին: Ֆարերյան կղզիներին պարտվելուց հետո ամբողջական հիասթափություն էր, բոլորը շատ վրդովված էին արդյունքից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, նրանք միշտ լեցուն են պահում մեր տնային ստադիոնը: Երկրորդ տեղը զբաղեցնելն արդյունքն էր այն բանի, թե ինչպես մենք միավորվեցինք ամենադժվար պահին և առավելագույնը քաղեցինք։ Ճիշտ ուղու վրա ենք։ Ավելի հետևողական և ավելի լավ խաղալու համար հարկավոր է լավ կառուցված համակարգ: Վստահ եմ, որ ընտրական հանդիպումներում մենք դրան կհասնենք նոր մարզչական շտաբի գալով, և մեր արդյունքները, Աստծո կամոք, կբարելավվեն։ Չկա պատկերացում, թե ով է լինելու մշտական հիմունքներով մարզիչ՝ հստակ խաղային պահանջներով, որոնք կբավարարվեն»:
https://iravunk.com/sim/?p=298344&l=am/