Որքան գումար կծախսվի Երևանի ամանորյա զարդարանքի համար

Տնտեսություն

Ամանորյա միջոցառումների կազմակերպման աշխատանքները բաժանել ենք 5 լոտի. Առաջին լոտով հայտ չի ներկայացվել, իսկ 2-րդ, 3-րդ եւ 4-րդ լոտերի մասով հայտ է ներկայացրել «Ֆակտորի փրոդաքշըն» ընկերությունը, որը ճանաչվեց հաղթող, իսկ 5-րդ լոտի մասով հաղթող ճանաչվեց «Սինեմարտ» ընկերությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

Նա նշեց, որ իրենք սահմանել են սահմանաչափեր. Ըստ այդմ, առաջին լոտի համար դա 50 միլիոն էր, երկրորդ լոտի համար 60 միլիոն, երրորդ լոտի համար 190, չորրորդ լոտի համար 90, հինգերորդ լոտի համար 210 միլիոն դրամ:

 

«Այսինքն հաղթել են այն կազմակերպությունները, որոնք նախորդ տարիներին ամանորյա միջոցառումների շրջանակում աշխատել են:

Ասել ենք, որ սա առավելագույն չափն է, եթե կներկայացվի հայտ, որը մեկ դրամով կգերազանցվի այս չափերը, չենք կարող տրամադրել ավել բյուջե: Հաղթող են ճանաչվել երկու ընկերություն՝ «Սինեմարտ» և «ֆակտորի փրադաքշըն»,- ասաց նա:

 

Գրիգորյանը չհամաձայնեց կարծիքների հետ, թե ավելորդ դրամ է ծախսվում ամանորյա զարդարանքի համար և գնալով՝ բյուջեն ավելանում է:

 

«Եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք մեր երևանցիները նորմալ տնոկատարություն ունենան, մենք պետք է ամեն տարի, գնալով ոչ թե բյուջետային առումով ավել ծախսենք, այլ շարունակենք թեկուզ նույն գումարը երկարաժամկետ ծախսենք:

 

Սխալ է այն պնդումը, թե ծախսերի առումով տարեցտարի ռեկորդ ենք սահմանում։ 2022-23 թվականներին ծախսել ենք 600 մլն դրամ։ Դա այն տարին էր, երբ մենք շատ գումար ներդրեցինք, սարքավորումներ ձեռք բերեցինք, որոնք արդեն երրորդ տարին է՝ օգտագործում ենք։ Այդ տարի հրապարակում գլխավոր շատրվանի ձևավորում չենք ունեցել, սուրբծննդյան տոնավաճառն այն որակին չէր, ինչպիսին կուզեի տեսնել։

 

Նախորդ տարվա ընթացքում ծախսել ենք 626 մլն 926 հազար դրամ։ Ձեռք ենք բերել սուրբծննդյան տոնավաճառի տնակները, դրանք այս տարի կօգտագործենք»,-ասաց փոխքաղաքապետը։

 

Նա նշեց, որ այս տարվա բյուջեն ավելի պակաս է, քան անցած տարվանն էր։

 

«Այս տարվա բյուջեն 549 մլն 706 հազար դրամ է»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։

 

https://iravunk.com/sim/?p=298145&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան