Արհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում

Ինչու՞ է արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ տեսանյութերը՝ deepfake-երը, այսքան վտանգավոր հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Friend ընկերության հիմնադիր ղեկավար, հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեվոնյանից.

- Deepfake-երն այնքան իրատեսական են, որ այլևս չես կարող վստահ լինել, որ այն, ինչ տեսնում ես էկրանին, իրական է: Մի օր կարող եք արթնանալ և տեսնել համացանցում տեսանյութ, որտեղ դուք եք, բայց այն, ինչ այնտեղ ասում կամ անում եք, ոչ միայն կեղծ է, այլև վնասակար: Սա ոչ միայն խարխլում է մարդու հեղինակությունը, այլև կարող է տանել սոցիալական խառնաշփոթի:

-Ինչպիսի՞ն են ամենամեծ վտանգները, եթե այս տեխնոլոգիան շարունակվի զարգանալ առանց խիստ վերահսկողության:

- Deepfake-երը կարող են դառնալ սոցինժեներական հարձակումների հիմնական գործիքը: Պատկերացրեք՝ մի օր ստանում եք զանգ ձեր ընտանիքի անդամի ձայնով, ով լացով օգնություն է խնդրում կամ ձեզ հրավիրում կասկածելի կայք: Բավականին սարսափելի է, քանի որ ձայնն ու կերպարը կարող են լիովին նման լինել իրականին: Սա թույլ է տալիս կիբերհանցագործներին խաբել ձեզ՝ ձեզ ամենամոտ մարդկանց միջոցով:

-Արդյո՞ք այս տեխնոլոգիան կարող է ազդել նաև հանրային կյանքում՝ քաղաքականության և հասարակական անվտանգության վրա:

-Այո՛, մեծ չափով: Տեխնոլոգիան թույլ է տալիս հեշտությամբ վարկաբեկել քաղաքական գործիչներին, հանրային դեմքերին՝ նրանց կեղծ խոսքեր կամ գործողություններ վերագրելով: Օրինակ, կարող է ստեղծվել կեղծ տեսանյութ, որտեղ երկրի ղեկավարն ասում է այնպիսի բաներ, որոնք ընդունակ են ստեղծել լուրջ հակամարտություններ: Սա կվտանգի ոչ միայն նրանց հեղինակությունը, այլև հասարակության հանդարտությունն ու երկրի անվտանգությունը:

-Այսպիսի հնչեղ խնդիրները ինչպե՞ս կարող են ազդել հասարակության վրա:

- Սա կարող է քանդել հասարակական վստահությունը։ Երբ մարդիկ սկսեն կասկածել յուրաքանչյուր տեսանյութի ու ձայնագրության իսկությանը, սա կարող է կործանարար ազդեցություն ունենալ հանրային տրամադրության վրա: Մենք կսկսենք կասկածել ամեն ինչի և բոլորի վրա: Ուստի, սա լուրջ սպառնալիք է՝ հասարակական վստահության համար:

- Ի՞նչ կարող ենք անել այս ամենը կանխելու համար:

-Տեխնոլոգիաներ մշակողները, իշխանությունները և հասարակությունը պետք է միավորվեն՝ ստեղծելու խիստ օրենսդրական կարգավորումներ, որպեսզի deepfake-երը չկիրառվեն վնասակար նպատակներով: Միաժամանակ, մարդկանց կրթելը, որպեսզի նրանք գիտակցեն, որ ամեն ինչ, ինչ տեսնում են, կարող է իրականում կեղծ լինել, ևս կարևոր քայլ է։

 

https://iravunk.com/sim/?p=297637&l=am/
Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян