Պուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբ
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է զբաղվել YouTube-ի դանդաղեցմամբ, ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտնել է «Մոսֆիլմի» գործադիր տնօրեն Կարեն Շահնազարովը։
Պուտինը նոյեմբերի 13-ին Կրեմլում հանդիպել է Շահնազարովի հետ։ Նրանք քննարկել են կինոկոնցեռնի մասնակցությունը բարեգործությանը, ներառյալ Հատուկ ռազմական գործողության մասնակիցներին աջակցելը:
«YouTube-ի դանդաղեցումն, ըստ իս, այսօր այնքան էլ նպատակահարմար չէ, ինչին նախագահը պատասխանել է, որ այնտեղ ամեն տեսակ կեղտոտ հնարքներ են լինում... Նախագահը լսել է և պատասխանել. «Կպարզենք, ես կստուգեմ»:
Շահնազարովը նշել է, որ պետության ղեկավարը բաց է զանազան թեմաների քննարկման համար։
https://iravunk.com/sim/?p=297628&l=am/