«Ապրելու երկիր»-ը եւ Մանե Թանդիլյանը վաղուց «պրոթաթարական են». Անի Խաչատրյան

Ներքաղաքական

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը սոցցանցում հեգնել է, թե՝ Վրաստանի եւ ԱՄՆ ընտրություններից հետո «Եվրաքվեն» հետ կբաժանի հավաքած ստորագրությունները: Հատկանշական է, որ վերոնշյալ կուսակցության մյուս համահիմնադիրն ու ղեկավարը նախկին «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն է, ով ժամանակին խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի առաջին ջահակիրներից էր: Թե ի՞նչ է փոխվել նրանց աշխարհայացքում, այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»-Ը ԵՎ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ «ՊՐՈԹԱԹԱՐԱԿԱՆ ԵՆ»

Տիկին Խաչատրյան, ինչպե՞ս հասկանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադրի գրառումը՝ ԱՄՆ-ի ու Վրաստանի ընտրություններից հետո. Թանդիլյանն ու Առաքելյանը դարձել են պրոռուսակա՞ն:

«Ապրելու երկիր»-ը եւ Մանե Թանդիլյանը վաղուց «պրոթաթարական են», եւ իրենք Հայաստանը տեսնում էին Թաթարստանի նման: Երեւի, իրենց պատկերացմամբ՝ ստորագրահավաքը պետք է լիներ Թաթարստանում, եւ խորհուրդ կտամ իրենց ստորագրահավաք սկսել հենց այնտեղ, քանի որ իրենք չեն պատկերացնում ու չգիտեն՝ ինչ է նշանակում «Եվրաքվեն» ու նրա շուրջ հավաքված 60 հազար քաղաքացու ստորագրությունը:

Ի դեպ, տարբեր քաղաքական վերլուծություններով վարկած կա, որ «Եվրաքվե»-ն` որպես օրենսդրական նախագիծ, չի անցնի, բայց վաղը արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվ դերակատարները կմասնակցեն՝ «Եվրաքվե» դաշինքով: Որքանո՞վ է սա իրատեսական:

«Եվրաքվեի» նախաձեռնությունը ոչ մի կերպ կապ չունի 2026 թվականի ընտրությունների հետ: Եթե կապ ունենար, ապա 2026-ի ընտրություններն ավելի մոտ կանեինք: Դա մեզ համար այս պահին է կարեւոր, այս պահին է անհրաժեշտ, եւ դա արվում է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, ու Ազգային ժողովը ինքը պետք է որոշի՝ արդյոք ընտրում է ՀՀ անվտանգությունը, թե՝ ոչ: Խորհրդարանն իր քայլով ցույց կտա՝ ի՞նչն է նախընտրում: Ասեմ, որ «Եվրաքվեն» նախաձեռնություն էր, որին միացել էին քաղաքական ուժեր, հասարակական կազմակերություններ: Դա նախաձեռնություն էր եւ ոչ մի դաշինքային քննարկում չի եղել: Ապագայում կլինի՞ քննարկում, ասել չեմ կարող: Կրկնում եմ՝ այս պահին ՀՀ-ին սպառնացող վտանգներին եւ անվտանգությանը միտված նախաձեռնություն էր: Դաշինքի եւ ապագա ընտրությունների հետ ոչ մի աղերս չուներ: Շատ կցանկանամ, որ այս նախաձեռնությունը եւ այս նախաձեռնության քաղաքական ուժերին ոչ մի կերպ չկապեն 2026-ի ընտրությունների հետ:

Խորհրդարանում «Եվրաքվե»-ի տապալման դեպքում հնարավո՞ր է Երեւանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը որոշի դադարեցնել Եվրամիության անդամակցությանը դեմ քվեարկող իշխանության հետ համագործակցությունը:

Ես լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գտնվող քաղաքական ուժերը մի պահ կմտածեն Հայաստանի անվտանգության համար եւ մեր նախաձեռնությանը կտան դրական եզրակացություն: Սակայն, այնուամենայնիվ, եթե չստանանք դրական արդյունք, Երեւանի ավագանիում մեր կոալիցիան ոչ մի կապ չունի քաղաքական կոալիցիայի հետ: Սա Երեւանի շրջանակներում ստեղծված քաղաքային կոալիցիա է, եւ ամբողջ գործունեությունը միմիայն Երեւանի քաղաքապետարանի շուրջ է:

«2018-ԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԱՆԿԱՑՆԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ»

Անդրադառնանք քաղաքային խնդիրներին. ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։ Այս մասին հայտարարում է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու արդեն իսկ մի քանի հազար ստորագրություն է հավաքել: Նպատակն այն է, որ արդյունքում ավագանու որոշման նախագծով ստիպեն հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։ Կգնա՞ք զիջման:

Ո՛չ, չենք գնալու զիջումների, որովհետեւ տրանսպորտային համակարգը ոչ թե թանկանում է, այլ բարելավվում է: Մենք 100 տարվա «մահվան գազելներից» անցել ենք քաղաքակիրթ տրանսպորտի, որի քանակը նորից ավելանում է, եւ հետեւաբար սա թանկացում չէ, սա բարեփոխում է: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, շատ ծիծաղելի է: Ես ուզում եմ ինքը գա եւ կանգնի քաղաքապետարանի ամբիոնում, ներկայացնի իրենց նախագիծը եւ պատասխանի մեր մի քանի հարցերին: Օրինակ, 2018 թվականին ինչո՞ւ էր պատրաստվում թանկացնել տրանսպորտը: Ինչ այսօր կատարվում է, դա 2018-ից արդեն իսկ նախատեսված էր՝ երբ գնվեցին առաջին ավտոբուսները: Երբ կգա արտոնությունների փաթեթը, որը հսկայական է, կքննարկվի, ավագանու նիստի ժամանակ կհրապարակվի, դրանից հետո կխոսենք տրանսպորտի «թանկացումից»: Վստահաբար ասում եմ՝ տրանսպորտային համակարգը չի թանկանում, այլ բարելավվում է: Այո՛, լինելու են փաթեթներ, որոնք բարձր գին կունենան, բայց այդ փաթեթները երեւանցիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նեղություն չեն տալու: Ամենաթանկը լինելու է մեկանգամյա օգտագործման փաթեթը, որից օգտվելու են 90%-ով օտարերկրացիները: Չեմ կարող այս պահին ավելի մանրամասնել արտոնությունների փաթեթը, սակայն երբ գա պահը՝ մի քանի օրից, այն ժամանակ կխոսենք:

Հայկ Մարությանը շատ լավ գիտեր, եւ մենք հայտարարել էինք, որ շուտով քննարկվելու է արտոնությունների փաթեթ, սակայն իրեն բնորոշ կեցվածքով՝ այժմ փողոցում կապիկություններ է անում: Կրկնում եմ, ինքը թող գա ու կանգնի երեւանցիների դիմաց եւ պատասխան տա՝ ինչո՞ւ էր 2018 թվականին պատրաստ թանկացնել տրանսպորտի գինը: Հայկ Մարությանն ամենավերջին մարդն է, ով իրավունք ունի խոսելու տրանսպորտի թանկացումից: Նա նաեւ պիտի Քաղաքապետարանի ամբիոնից պատասխան տա, թե ինչու է տարբեր ձեւերով խաբում մարդկանց ու ստորագրություններ հավաքում: Վառ օրինակներ կան արդեն մամուլում շրջանառվող, թե ինչպես է նա մարդկանց խաբում եւ ասում՝ երեքանգամյա երթեւեկության համար պետք է վճարեք 900 դրամ: Ստում է Հայկ Մարությանը եւ մանիպուլացնում: Այստեղ կա նաեւ Երեւանի քաղաքապետարանի մեղավորությունը: Վատ են իրազեկել բնակչությանը, ինչի արդյունքում հայկմարությանականները կարողանում են ստորագրություններ հավաքել:

Առհասարակ, այն քաոսը, որը տիրում է այս օրերին՝ տրանսպորտի հետ կապված, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում, կիսո՞ւմ եք ողջ պատասխանատվությունը ՔՊ-ի հետ:

Ցանկացած նոր անցում, փոփոխություն իր հետ բերում է դժվարություններ: Ունենում է թերություններ, որոնք ժամանակի ընթացքում շտկվում են, եւ տրանսպորտային ցանցի այս նոր ներդրումն ու անցումը որոշակիորեն դժվարություններ են առաջացնում քաղաքացիների համար: Հասարակությունը սովորելու է քաղաքակիրթ ձեւով տրանսպորտից օգտվել, եւ ժամանակի ընթացքում թերություններն էլ շտկվելու են: Վստահ եմ, որ այս տրանսպորտային ցանցը լինելու է այս ժամանակաշրջանում կոալիցիոն իշխանության լավագույն ներդրումներից մեկը, որը դեռ երկար է հիշելու ՀՀ քաղաքացին, քանի որ ապագայում, մենք բոլորս կհասկանանք, թե ինչ կարեւոր բան է արվել: Սա դեռ տարիներ առաջ պետք է արվեր: Բարեփոխումները միշտ դժվարությունների են հանդիպում, ու դժվարությունների գնում են ուժեղ մարդիկ, ովքեր չեն մտածում իրենց վարկանիշի մասին: Հետեւաբար, այո՛, մենք կիսում ենք այս պատասխանատվությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ համատեղ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=297480&l=am/
Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян