Լռելն ամենավատ դիրքորոշումն է. Մհեր Արմենիան իր աջակցությունը հայտնեց «Կամք»-ի նստացույցին

Տեսանյութեր

Գրեթե ուղիղ մեկ ամիս է, ինչ կառավարության շենքի մոտ՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով նստացույց է իրականացնում Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը: Նրա յուրատեսակ ակցիան ոչ միայն ողջունում են մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, այլեւ միանում են նստացույցին ու պահանջին: Այդ թվում Չախալյանին այցելել է նաեւ «Ազգի ձայն» կուսակցության նախագահ ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ, ում հետ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը:

— Ի՞նչ կասեք  նստացույցի մասին եւ առհասարակ՝ գերիների շուրջ ստեղծված իրավիճակի:

— Միանշանակ, ողջունում եմ յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը միտված է մեր հայ գերիների վերադարձին: Սա ոչ թե պետք է լիներ նախաձեռնություն՝ այն մարդկանց կողմից, ովքեր մտահոգված են Հայաստանի Հանրապետության համար, այլ պետք է լիներ կառավարության առաջին խնդիրը: Մինչեւ փորձելը որեւիցե մի խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, նախ պարտադիր պետք է բոլոր հայ գերիները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, վերադառնան Հայաստան՝ հայրենիք: Շեշտում եմ՝ բոլորը՝ թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ շարքային մեր զինվորները, ովքեր պատերազմի ընթացքում են հայտնվել գերության մեջ եւ թե՛ այն քաղաքացիական անձինք, որոնք եւս գտնվում են Բաքվի բանտերում: Սա, ուղղակի, անթույլատրելի է:

— Արդյոք այսօր հանրային լայն պահանջ ձեւավորվել է՝ գերիների վերադարձի հետ կապված, որքանո՞վ է բավարար հանրության արձագանքը:

— Շատ կարեւոր է, որ այս նախաձեռնության կողքին եւ ընդհանրապես ՝ յուրաքանչյուր նախաձեռնության, որը կվերաբերի այս հարցին, միանան հենց մեր հայ գերիների ընտանիքների ներկայացուցիչնեը՝ ծնողները, հարազատները, բարեկամները: Կառավարության դիմաց պետք է լիներ ավելի շատ մարդ: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված՝ վախեցա՞ծ են նրանք, թե՞ վախեցրել են, որ եթե ձայն բարձրացնեն, ապա իրենց երեխաները չեն վերադառնա: Բայց ես կարծում եմ, որ լռելն ամենավատ դիրքորոշումն է: Պետք է ձայն բարձրացվի, որպեսզի ողջ միջազգային հանրությունը տեսնի, որ նրանց ընտանիքները մտահոգված են եւ սպասում են իրենց զավակների վերադարձին: Իհարկե, այս նախաձեռնությանը պետք է միանան նաեւ մշակույթի, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց ամենակարեւորը՝ մեր գերիների հարազատները պետք է միանան:

— Իսկ իշխանության համար տպավորություն է, որ ամենակարեւորը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, այլ ոչ թե` գերիների վերադարձը…

— Որքանով տեղյակ եմ, մեր երկրի ազգակործան կառավարությունը վերադարձրել է Հայաստանում գտնվող բոլոր գերիներին, որոնք եղել են: Այս դեպքում՝ ինչո՞ւ Բաքուն չի վերադարձնում մեր գերիներին: Ինչպե՞ս կարելի է կնքել խաղաղության պայմանագիր, երբ դեռ քո երկրի քաղաքացիները գտնվում են Բաքվի բանտերում: Այդպիսի խաղաղության պայմանագիր չի լինում: Կառավարությունը քիչ գործ է անում այս ուղղությամբ, միայն արագ-արագ ուզում են կնքել խաղաղության պայմանագիր՝ առանց առաջ բերելու պահանջներ, որտեղ առաջիններից մեկը պետք է լինի հայ ռազմագերիների վերադարձը: Ընդ որում, այն դեպքում, երբ բազմաթիվ հայ գերիներ ունենք այսօր:

— Ադրբեջանում այս օրերին ընթացող COP-29 համաժողովին ընդառաջ լուրեր էին շրջանառվում, որ եթե ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա գոնե գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց են ազատ արձակելու, ինչպես նաեւ դիակներ են վերադարձնելու: Սակայն, առ այսօր լուր չկա: 

— Պետք է պահանջել բոլոր հայ գերիների վերադարձը՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են նրանք զբաղեցրել, ղեկավարել են Արցախի Հանրապետությունը, թե ուղղակի շարքային քաղաքացիական անձինք են եղել կամ կռվել են հանուն Հայրենիքի: Մեր պահանջը սա պետք է լինի, եւ չպետք է բավարարվել մի քանի գերու վերադարձով: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=297220&l=am/
Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян