Ինչու Նեթանյահուն թեժ պահին հեռացրեց Պաշտպանության նախարարին
ՄիջազգայինԹե ինչու Նեթանյահում այդպես անակնկալ, այն էլ` պատերազմի թեժ պահին եւամեն պահ սպասվող իրանական հարվածի ֆոնին հեռացրեց Պատպանության նախարար Յոավ Գալանտին, դժվարանում են հասկանալ անգամ Իսրայելում: Եվ այն, որ հետեւեցին բողոքի ցույցեր, դրա վկայությունն է:
Ըստ իսրայելյան աղբյուրի, եթե պատճառը ռազմական անհաջողություններն են, ապա այդ հեռացումով Նեթանյահուն պարզապես խոստովանում է, որ պատերազմական գործերն այնքան էլ լավ չեն, ինչպես ինքն էր ներկայացնում: Այսինքն, հարվածը հասնելու է հենց Նեթանյահուին:
Աղբյուրի գնահատմամբ, այլ պատճառ պետք է փնտրել, եւ ամենահավանականն այն է, որ Գալանտը համարվում էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ուղղությամբ կողմնորոշված անձնավորություն, մինչդեռ վարչապետ Նեթանյահուն ավելի մոտ է Թրամփին: «Ինչ է, Նեթանյահուն դեռ ամերիկյան ընտրությունները չավարտված, արդեն լավ պատկերացնո՞ւմ էր, թե ով է հաղթելու, եւ արագորեն իր քա՞յլն արեց»,- հռետորաբար հարցնում է աղբյուրը:
Ի դեպ, իսրայելյան Walla կայքը, հղում անելով Նեթանյահուին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել է, որ նա մտադիր է պաշտոններից հեռացնել նաեւ Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեվիին և Շին Բեթի ղեկավար Ռոնին Բարին։
Ինչ վերաբերում է արտգործնախարար Կացին Իսրայելի պաշտպանության նախարար նշանակելուն, ապա դա նախնական փուլում միայն տխուր կատակներ է առաջ բերել: Առավել եւս, երբ նա հասցրեց հայտարարել, որ իր նպատակը ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլլահի լիակատար ոչնչացումն է և Իրանի ամբողջական զսպումը: «Բարի ախորժակ, միայն թե չխեղդվես»,- գրել է համասանցային օգտանտներից մեկը:
Իսկ ահա ռուսական աղբյուրները հիշել են Կացի անվանակցին` Գայդայի վերջին ֆիլմից (Տեսանյութում):
https://iravunk.com/sim/?p=297031&l=am/