Իրանը պլանավորում է ավելի հզոր զենք օգտագործել Իսրայելին հարվածելու համար. WSJ

Միջազգային

Իրանը պլանավորում է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հոկտեմբերի 26-ի գրոհի՝ օգտագործելով ավելի հզոր մարտագլխիկներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով նման ծրագրերից տեղյակ իրանցի և արաբ պաշտոնատար անձանց:

Ըստ հրապարակման՝ աղբյուրները հայտնել են, որ ցանկացած օգտագործվող հրթիռ կունենա ավելի հզոր մարտագլխիկ: Իրանը մտադիր է համալիր հարված հասցնել, որի ժամանակ կօգտագործվեն հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր` ավելի հզոր մարտական բաղադրիչներով, որոնք ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Բացի այդ, նշվում է, որ կգործարկվեն սպառազինության համակարգեր, որոնք առկա են իրանական բանակի զինանոցում:

Հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա իր վերջին հարձակման ժամանակ Իրանն, ըստ պարբերականի, հիմնականում օգտագործել է չորս տեսակի միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ «Էմադ», «Գադր», ինչպես նաև երկու նորագույն և առավել կատարելագործված «Խեյբար Շեքան» և «Ֆաթահ» հրթիռներ։

Նոյեմբերի 2-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է վճարեն Իրանի նկատմամբ իրենց քաղաքականության համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նոյեմբերի 3-ին նույնպես հայտարարել է, որ իր երկիրը չի կարող անպատասխան թողնել Իսրայելի հարձակումը։ Սակայն նա նշել է, որ «պատասխանի տեսակն ու ինտենսիվությունը» կարող է փոխվել, եթե Գազայում և Լիբանանում հրադադար հաստատվի։

https://iravunk.com/sim/?p=296862&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան