Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, այդ թվում ես՝ Ձեր խոնարհ ծառան, շատ լավ գիտակցում ենք, որ առանց վարչապետի մենք քաղաքական զրոներ ենք․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում
Հանդիպում«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ ՔՊ-ում որեւէ մեկը Անդրանիկ Քոչարյանին իր պաշտոնից հեռացնելու հարց չի քննարկում, իսկ տարածված լուրերն էլ, ըստ պատգամավորի սովորական մանիպուլյացիաներ են ընդդիմադիր գործընկերների կողմից հյուսված․
-Նախ, Անդրանիկ Քոչարյանը մեր թիմի առանցքային անդամներից մեկն է , ես շատ բարձր եմ գնահատում պարոն Քոչարյանի գործունեությունը եւ, հետեւաբար, չեմ էլ ուզում մեկնաբանել նման ասեկոսեները։ Դրանք պարզապես մանիպուլյատիվ լուրեր են, որոնք դաշտ են նետվում ընդդիմադիր գործընկերների կողմից, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ի կողմից ամենահարգված անձանցից մեկն է։ Իակ նման լուրերը նպատակ ունեն պառակտելու ՔՊ-ն, բայց ՔՊ խմբակցության յուրաքանչյուր անդամ՝ այդ թվում Ալեն Սիմոնյանը, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը, ես՝ Ձեր խոնարհ ծառան, շատ լավ գիտակցում ենք, որ առանց վարչապետի մենք քաղաքական զրոներ ենք, հետեւաբար մենք ուժեղ ենք միասին, եւ կանգնած ենք իրար թիկունքի։ Մեր մեջ կա՞ն տարբեր տեսակի հարցեր, վեճեր, իհարկե կան, մենք փախնո՞ւմ ենք այդ հարցերից, իհարկե, ոչ։ Մենք քննարկում ենք, գտնում ենք հարցերի պատասխանները եւ անցնում հաջորդ քայլին։
-Պարոն Աղազարյան, կարծես Ձեր եւ ՔԿ նախագահի միջեւ տարաձայնությունը հարթվել է, Քյարամյանը լրագրողների հետ ափսոսանք էր հայտնել նման վարքագծի համար, կարելի՞ է ասել, որ Դուք եւս ներել եք ՔԿ նախագահին։
-Ես պարոն Քյարամյանին ներելու անհրաժեշտություն չունեմ, որովհետեւ ինքս լինելով 64 տարեկան հետեւություններ եմ անում իմ այս կամ այն սխալներից։ Հետեւաբար, բոլորս էլ կարող ենք սայթաքել ինչ-որ պահի , բայց կարեւոր է հետո գիտակցել եւ անել հետեւություն։ Ըստ այդմ ես նեղացած չեմ պարոն Քյարամյանից, եղել է բաց քննարկում ողջ հասարակության առաջ, ես ունեի իմ անհանգստությունները բարձրացրածս հարցերի շուրջ ։
-Պարոն Աղազարյան, Ձեր գործընկեր, ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը անդրադառնալով ՔՊ-ի ներսում առկա իրավիճակին, մասնավորապես ասել է․ <<Ինձնից սկսած բոլորի աշխատանքից դժգոհություն կա, անգամ վարչապետն է իր խոսքում քննադատել ինքն իրեն>>։ Կասե՞ք կոնկրետ ինչ հարցերի շուրջ են ներթիմային դժգոհությունները, որ ոլորտներին են դրանք առնչվում։
-Ես տեղյակ չեմ պարոն Հակոբյանը ինչ է նկատի ունեցել,․ բայց, այո, հնարավոր չէ առանց ինքնաքննադատման աշխատել, որովհետեւ դափնիներով աշխատելը բերում ինքնալճացման եւ բացասական հետեւանքների, հա բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ կան։ Ուղղակի հարցն այն է, թե մենք այդ խնդիրներին ոնց ենք վերաբերում՝ լղոզում անցնում ենք առաջ, թե՞ ինստիտուցիոնալ ձեւովայդ խնդիրների լուծում ենք տալիս։ Ես ասել ու էլ կասեմ, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի շուրջը սրբեր ե եւ անսխալականներ են հավաքված, չէ՝ մենք էլ նույն հասարակության մաս ենք կազմում եւ ինչ քաղաքական-սոցիալական հիվանդություններ ունի հասարակությունը նույնը կա մեր մեջ, բայց մեր մի քիչ ավելի քիչ, որովհետեւ մենք միասին բարդ ու դժվարին ճանապարհ ենք անցել ու լավ գիտենք մեկս մյուսի սխալ կամ թույլ կողմերը։
-Պարոն Աղազարյան, ասում են՝ ՔՊ-ն սկսել է հերթական ընտրությունների քարոզարշավը։ Բոլոր այն համայնքներում, որտեղ չունեն հենարան, սկսել են մաքրել ընդվզման օջախները։ Վերջին օրինակը Գյումրին էր։
-Մենք չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք պատրաստվում ենք 2026թվականի ընտրություններին, հաշվետությամբ հանդես գալու ժողովրդի առջեւ, իհարկե բազմաթիվ թերություններով հանդերձ եւ ակնկալելով ժողովրդի կողմից եւս մեկ հաշվետու ժամանակաշրջան արժանանալու հանրության վստահությանը։
https://iravunk.com/sim/?p=296712&l=am/