Վշտի այս ժամին մենք հայտնում ենք մեր համերաշխությունը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ սերբ ժողովրդին
ՀՀ ԱԳՆ-ն իր համերաշխությունն է հայտնել սերբ ժողովրդին՝ Սերբիայի Նովի Սադ երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։
«Խորը վշտացած ենք Սերբիայի Նովի Սադ երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Վշտի այս ժամին մենք հայտնում ենք մեր համերաշխությունը»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ առնվազն 14 մարդ է զոհվել երեկ Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի մուտքի բացօթյա բետոնե ծածկի փլուզման հետևանքով։
https://iravunk.com/sim/?p=296708&l=am/