ԵԿՄ անդամները պետք է մի բան անեին. ժամեր անց նա չպետք է զբաղեցներ այդ պաշտոնը. Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ՝ Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը վտանգավոր հայտարարություն է արել, թե՝ մենք Ադրբեջանին որեւէ կերպ չենք կարող դիմակայել:

Նա, փաստացի, սահմանին կանգնած մեր հազարավոր եղբայրներին ասում է, որ իրենց ծառայությունը անիմաստ է: Դրանից հետո ԵԿՄ անդամները պետք է մի բան անեին. պետք է անմիջապես հավաքվեին» եւ ժամեր անց այդ մարդը չպետք է զբաղեցներ այդ պաշտոնը: Պատկերացնո՞ւմ եք, որ 90-ականներին Երկրապահ կամավորականների միության նախագահը՝ Վազգեն Սարգսյանը կամ Մանվել Գրիգորյանը, հայտարարեին, թե Երկրապահը չի կարող դիմակայել Ադրբեջանին: Ինչ է, այն ժամանակ ադրբեջանական ուժերը կրկնապատիկ կամ եռապատիկ չէի՞ն, Ադրբեջանը ավելի լավ չէ՞ր զինված: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե սրանց օրոք պաշտոններ զբաղեցնողները ինչ վտանգ են ներկայացնում մեր պետության համար: Այս հայտարարությունը նաեւ մեսիջ էր Ադրբեջանին, որ մենք դիմադրություն ցույց տալու ի վիճակի չենք: Վեց տարի Հայաստանի ամբողջ պաշտպանական ռեսուրսը մսխած, այս պատերազմներում մեզ պարտությունների տարած, մեզ այս խայտառակությունների միջով անցկացրած մարդիկ, որոնք հիմա իրենց կյանքն են վայելում եւ աթոռներին են կառչած՝ միայն մի նպատակ ունեն՝ ինչքան հնարավոր է վայելեն մեր ժողովրդի հարկերի հաշվին պետական բարիքները: Ու ասում են, թե մենք արդեն որեւէ բանի ի վիճակի չենք: Իսկ որ նրանք որեւէ բանի ի վիճակի չեն, մենք վաղուց գիտենք, դա նորություն չէ: Եվ նրանք, փաստացի, ինքնախոստովանական հայտարարություն արեցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=296481&l=am/
Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян