Ժերար Դեպարդյեի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով դատավարությունը հետաձգվել է դերասանի չներկայանալու պատճառով

Հասարակություն

Ժերար Դեպարդյեի դատավարությունը հետաձգվել է հաջորդ տարի այն բանից հետո, երբ դերասանը չի ներկայացել դատարան՝ ասելով, որ առողջ չէ, գրում է Guardian-ը։

Նրա փաստաբան Ժերեմի Ասուսը հայտնել է, որ 75-ամյա դերասանը «ծայրահեղ վատառողջ է և խնդրել է հետաձգել դատավարությունը, մինչև նա կարողանա անձամբ մասնակցել:

Դերասանը չորս անգամ ենթարկվել է սրտի շունտավորման և տառապում է շաքարային դիաբետով և նրա առողջությունը վատթարացել է դատավարությամբ պայմանավորված սթրեսի պատճառով: նաեւ ասվել է, որ Դեպարդյեն չի կարող վեց ժամ շարունակ նստել։

Ներկայացվել են սրտաբանի և էնդոկրինոլոգի բժշկական տեղեկանքները, որոնք նշել են, որ դերասանը չի կարող ներկայանալ։ Երկու կին հայցվորների փաստաբանները ափսոսանք են հայտնել, որ իրենց կանգնեցրել են «կատարված փաստի» առաջ և խնդրել են, որ դերասանը հետազոտվի դատարանի կողմից նշանակված բժշկի և հոգեբույժի մոտ: Նրանց խնդրանքը մերժվել է։
Դեպարդյեին դատում են 2021 թվականի «Կանաչ կափարիչներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։

Դեպարդյեն, ով նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում, հերքել է այն պնդումները, որ ագրեսիվ կերպով մոտեցել է կանանց (դեկորատոր և ռեժիսորի օգնական), և նրանց հասցեին բացահայտ սեռական արտահայտություններ արել: Անցյալ տարի հրապարակված բաց նամակում նա ասել է. «Երբեք, երբեք բռնության չեմ ենթարկել որեւէ կնոջ»։

Երկուշաբթի օրը տեղի ունեցած դատավարության կենտրոնում գտնվող երկու կանանց անունները չեն հրապարակվում: Բեմադրության դիզայները փետրվարին հայտնել էր, որ ֆիլմը նկարահանելիս ենթարկվել է սեռական բռնության, սեռական ոտնձգությունների, և սեքսիստական հայհոյանքների: Նա պնդել է, որ դերասանը պարծենում էր, որ կարող է «կանանց օրգազմի հասցնել՝ առանց նրանց դիպչելու»: Հայցվորը պնդել է, որ Դեպարդյեն «կոպտորեն բռնել է» իրեն, երբ նա դուրս էր գալիս նկարահանման հրապարակից, սեղմել է նրան և «փակել ոտքերը» նրա շուրջը, ապա ձեռքերով դիպել իր գոտկատեղին ու ստամոքսին, այնուհետև շարժվել դեպի կրծքերը: Նրա խոսքով՝ դերասանն այդ ընթացքում անպարկեշտ արտահայտություններ է արել:

Գործով երկրորդ հայցվորը՝ նույն ֆիլմի ռեժիսորի օգնականը, նույնպես մեղադրում է Դեպարդյեին սեռական ոտնձգության մեջ:

Պաշտպանական կողմը խնդրել է լսել ևս ութ վկաների, ինչը կհանգեցնի նրան, որ դատավարությունը կտևի ավելի երկար, քան նախապես նախատեսված էր: Այժմ դատական նիստը նշանակված է հաջորդ տարվա մարտի 24-25-ը։

«Կանաչ ալիքներ» ֆիլմում նկարահանված դերասանուհի Անուկ Գրինբերգը AFP-ին ասել է, որ Դեպարդյեն նկարահանման հրապարակում օգտագործել է «անպարկեշտ բառեր... առավոտից երեկո»:

Մոտ 20 կին Դեպարդյեին մեղադրել են տարբեր սեռական հանցագործությունների մեջ, ինչը նա հերքում է։ Դերասանուհի Շառլոտա Առնուն առաջինն էր, ով քրեական գործ է հարուցել։ Դատավորը դեռևս որոշում չի կայացրել օգոստոսին Դեպարդյեի նկատմամբ բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով դատարանի առաջ կանգնելու մասին դատախազների խնդրանքի հիման վրա:

 Անցյալ դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է դերասանին՝ հայտնելով, որ Դեպարդյեի դեմ «վհուկների որսի» է սկսվել: Մակրոնը Դեպարդյեին անվանել է «ականավոր դերասան», որը ստիպում է «Ֆրանսիային հպարտանալ»:
https://iravunk.com/sim/?p=296351&l=am/
Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան