ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել, պատճառը հայտնի չէ
ՀասարակությունՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:
Հրաժարականի պատճառի մասին տեղեկություն հայտնի չէ:
Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից:
https://iravunk.com/sim/?p=294886&l=am/