Պուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնից
ՄիջազգայինՆախագահ Վլադիմիր Պուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ազատել Անատոլի Իվանովիչ Անտոնովին ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի և ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական դիտորդի պարտականություններից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպան Անտոնովի գործուղման ավարտը հաստատել է ՌԴ ԱԳՆ-ն։ Նույն օրը նա հատուկ չվերթով մեկնել է Մոսկվա։
Անտոնովը ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել 2017 թվականին։ 2011-2016 թվականներին նա զբաղեցրել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2016-2017 թվականներին՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։
ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ ներկայումս մշակվում է ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի թեկնածությունը։
https://iravunk.com/sim/?p=294859&l=am/