ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի խորքերը հարվածների սահմանափակումները. Պենտագոն
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները չի հանում Ռուսաստանի խորքում արևմտյան հրթիռներով Ուկրաինայի Զինված ուժերի հեռահար հարվածների սահմանափակումները՝ էսկալացիայի ռիսկի պատճառով, չորեքշաբթի ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։
«Մենք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում», - ասաց նա լրագրողներին Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հատուկ ճեպազրույցում:
Պենտագոնի խոսնակը պարզաբանել է, որ ԱՄՆ-ը կտեսնի ուկրաինական հակամարտության սրման վտանգ, եթե վերանայի սեփական քաղաքականությունն այս հարցում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ քննարկում են ոչ միայն Կիևի կողմից արևմտյան հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլ նրանք որոշում են՝ անմիջականորեն ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ: Արևմտյան երկրների անմիջական մասնակցությունն ուկրաինական հակամարտությունում կփոխի դրա էությունը, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ ելնելով իր հասցեին այդ կերպ ստեղծված սպառնալիքներից։
https://iravunk.com/sim/?p=294815&l=am/