«Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի. Ձյունիկ Աղաջանյան

Ներքաղաքական

Ըստ Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ` փորձ է արվում այս իշխանությունների կողմից արդեն հանրային տիրույթում մարսելի դարձնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հետ ենք կանչելու միջազգային ատյաններից մեր հայցերը։ Դիվանագետը զգուշացնում է՝ որեւէ պարագայում սա չպետք է թույլ տալ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրի» հեռանկարին, Աղաջանյանի կարծիքով՝ այն չի ստորագրվի:

— Այս պահին Ադրբեջանը դա չի ուզում։ Այդ փաստաթուղթը խաղաղության մասին չէ, այլ՝ Արցախն Ադրբեջանին տալու իրավական հաստատումն է եւ Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու համար հիմքեր ստեղծելն է։ Էական խնդրահարույց որեւէ հարց այդ փաստաթղթում լուծված չէ։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, թե՝ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը, պետք է ասեմ, որ սա եւս խայտառակ պարտադրանք ու զիջումն էր, որը նպատակ ուներ բավարարելու Ադրբեջանի՝ ՀՀ-ի կողմից իբրւ թե Սահմանադրության մեջ եղած խնդիրների լուծումը: Սա ակնհայտ կեղծիք է, մինչդեռ այն իրականացվում է ամենաբարձր մակարդակով։ Դա էլ չի բավարարելու Ադրբեջանին, որովհետեւ զարգացումները վերջին երկու տարիների ընթացքում ցույց են տվել, որ այն Արեւմուտքը, որը միակ թելադրողն էր աշխարհում, այլեւս գոյություն չունի այն կշռով ու կարողություններով, որը իրենք ենթադրել են, և որի գծած ծրագրին իրենք համաձայնություն են տվել:

https://iravunk.com/sim/?p=294801&l=am/
Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային