Ղազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոկաև
ՄիջազգայինՂազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը, որոնք ուղղված են խաղաղության պայմանագրի կնքմանը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ԱՊՀ ղեկավարների նեղ ձևաչափով գագաթնաժողովի ժամանակ․
«Մենք նաև գոհունակությամբ ենք նշում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միջպետական սահմանների առանձին հատվածների իրավական ձևակերպման ավարտի հարցում էական առաջընթացն»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Ղազախստանի համար ԱՊՀ-ի՝ որպես 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ստեղծված հեղինակավոր միջազգային կազմակերպության ներուժի հետագա ամրապնդումն անվերապահ առաջնահերթություն է։
https://iravunk.com/sim/?p=294719&l=am/