ՇՏԱՊ. ֆիշինգային խաբեությունների մաշտաբային գրոհ է սկսվել. Ինչպես շրջանցել համացանցային խարդախներին
ԹեմաՎերջին երկու օրերի ընթացքում ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր ահազանգում են, որ իրենց հաղորդագրություններ են ուղարկվում արտասահմանյան օգտատերերի անուններից, որ շուտով իրենց էջը արգելափակվելու է, իսկ եթե չեն ուզում, ապա պետք է 24 ժամվա ընթացքում իրենց ուղարկած հղումով անցնեն, որպեսզի խուսափեն արգելափակվելուց:
Ովքե՞ր են այդ հաղորդագրություններ ուղարկողները, ի՞նչ անել տվյալ դեպքում հարցին անդրադարձել է Friend ընկերության տնօրեն, տեղակատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՎՆՅԱՆԸ, ով նախ արձանագրեց.
-Վերջին օրերին ՀՀ հանրապետության քաղաքացին ով ունի բիզնես էջ հայտնվում է կիբերհանցագործության թիրախում։ Ակտիվությունը պայմանավորված է նրանում, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դառնում են զոհեր իրենց չմիացության պատճառով և դա ոգևորում է խաբեբաներին։ Այդ հաղորդագրությունները ֆիշինգային խաբեություններ են։ Ֆիշինգը նմանատիպ խարդախություն է, որի միջոցով կիբերհարձակվողները փորձում են օգտատերերից գողանալ գաղտնի տվյալներ (օրինակ՝ մուտքագրումներ, վկայականներ, գաղտնաբառեր)։ Նրանք սովորաբար ձևանում են վստահելի աղբյուրներ՝ ուղարկելով հաղորդագրություններ, որոնք հաճախակի պարունակում են հղումներ դեպի կեղծ կայքեր։
Ի՞նչ անել այդ դեպքում
-Եթե չեք վստահում հաղորդագրության աղբյուրին, մի՛ սեղմեք որևէ հղումի վրա։
Եթե հաղորդագրությունը գալիս է անծանոթ, կասկածելի աղբյուրից կամ չունի պաշտոնական ձևաչափ, հնարավոր է, որ դա ֆիշինգի փորձ է։
Երբեք մի՛ տրամադրեք գաղտնաբառեր, վճարման տվյալներ կամ այլ անձնական տեղեկատվություն՝ պատասխանելով նմանատիպ հաղորդագրություններին։
Ակտիվացրեք երկփուլային մուտքի հավաստիացումը։ Դա կավելացնի ձեր անվտանգության մակարդակը։
Եթե ստացել եք այդպիսի հաղորդագրություններ, զեկուցեք Facebook-ի համապատասխան բաժինին՝ օգտագործելով “Report” տարբերակը։
Եթե արդեն անցել եք հղումով, արագ փոխեք ձեր գաղտնաբառերը և ստուգեք հաշվի անվտանգության կարգավորումները։
https://iravunk.com/sim/?p=294679&l=am/