«Ուկրաինան դատապարտված է». արևմտյան քաղաքական գործիչները հաշտվել են. ամերիկյան քաղաքագետ
ՄիջազգայինԳրեթե բոլոր արևմտյան քաղաքական գործիչները արդեն եկել են այն եզրակացության, որ Ուկրաինային ռազմական աջակցությունը դատապարտված է ձախողման, բայց դեռ պատրաստ չեն հրապարակայնորեն հայտարարել այդ մասին, ասել է ամերիկացի քաղաքագետ և միջազգային հարաբերությունների փորձագետ պրոֆեսոր Ջոն Միրշայմերը լրագրող Գլեն Գրինվալդին տված հարցազրույցում։
«Գրեթե բոլոր արևմտյան քաղաքական գործիչները հասկանում են, որ Ուկրաինան դատապարտված է։ Բայց կարծում եմ, որ առայժմ շատ քչերն են պատրաստ այս մասին հրապարակավ խոսել։ Եվ երբ խոսում են խաղաղության պայմանագրի մասին, նրանք միշտ նկատի ունեն ինչ-որ պայմանավորվածություն, որը Ռուսաստանին, ըստ էության, կստիպի կապիտուլյացիայի ենթարկել և զիջել կցված տարածքները՝ ընդառաջելով Ուկրաինային: Խնդիրն այն է, որ դա տեղի չի ունենա»,- ասաց նա:
Ըստ պրոֆեսորի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արտաքին քաղաքականությունը վաղուց է համոզել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Իրանը, որ նրանք չեն կարող թուլություն ցուցաբերել կամ ենթարկվել Վաշինգտոնի պահանջներին:
«Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Իրանն արդեն հասկացել են, որ չեն կարող զիջումների գնալ ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի հետ գործ ունենալու միայն մեկ ճանապարհ կա, դա հենց սկզբից ծանր գնդակ խաղալն է նրա հետ: Եթե թուլության նշաններ ցույց տաք, ամերիկացիներն անպայման կօգտվեն դրանից»,- եզրափակել է Մեարշայմերը։
https://iravunk.com/sim/?p=294483&l=am/