Պատահական չէր, որ Իրանի հարվածն անմիջապես հետեւեց ՌԴ վարչապետի այցին

Վերլուծություն

Այն, որ Ի­րա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցող ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­ներն ա­մե­նաուղ­ղա­կի հե­տե­ւանք­նե­րը կա­րող են ու­նե­նալ նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար, միան­շա­նակ է: Ի­րանն այս ա­մե­նի արդ­յուն­քում կբա­րե­լա­վի՞ իր տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու մի­ջազ­գա­յին դիր­քե­րը, դա Հա­յաս­տա­նին եւս խոս­տա­նում է բա­րեն­պաստ հե­տե­ւանք­նե­ր: Կամ հա­կա­ռա­կը՝ կթու­լա­նա՞ Ի­րա­նը, դա միան­շա­նակ կաշ­խա­տի թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի օգ­տին՝ մեզ հա­մար միան­գա­մայն հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

ԻՐԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԻՍԼԱՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ

Ու­րեմն, ի՞նչ զար­գա­ցում­նե­րի պետք է սպա­սել Իս­րա­յե­լին հասց­ված Ի­րա­նի այս­քան աղ­մուկ հա­նած հար­ված­նե­րից հե­տո: Բայց հե­տե­ւանք­նե­րից խո­սե­լու հա­մար նախ պետք է գլուխ հա­նել բուն այդ հար­ձա­կու­մից, ո­րի շուրջ տա­րաբ­նույթ պնդում­նե­րի եւ են­թադ­րութ­յուն­նե­րի պա­կաս այս պա­հին չկա: Հիմ­նա­կան շրջա­նառ­վող վար­կած­նե­րի մի ծայ­րա­կե­տը կա­րե­լի է հա­մա­րել այն պնդու­մը, որ Ի­րա­նը դի­մա­ցավ-դի­մա­ցավ եւ ո­րո­շեց նման պա­տաս­խան տալ՝ ցույց տա­լով բո­լո­րին, թե Թեհ­րա­նի հետ նման խա­ղերն անվ­տանգ չեն: Մ­յուս ծայ­րա­կետն էլ այն վար­կածն է, թե ի­րա­կա­նում այդ հար­վա­ծը բե­մա­կա­նա­ցում էր՝ Ի­րա­նի, Իս­րա­յե­լի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան արդ­յուն­քում: Մ­յուս վար­կած­ներն տվյալ մի­ջա­կայ­քում են՝ այս կամ այն չա­փով մո­տե­նա­լով այս եր­կու ծայ­րա­կե­տե­րից մե­կին:

­Հաս­կա­նա­լի է, այդ եր­կու ծայ­րա­հեղ վար­կած­նե­րի օգ­տին էլ թեր կամ դեմ փաս­տարկ­ներ բեր­վում են: Ա­սենք, պայ­մա­նա­վոր­ված հար­վա­ծի ­վար­կա­ծը փոր­ձում են հիմ­նա­վո­րել, թե Իս­րա­յե­լը ռեալ կո­րուստ­ներ չկրեց, չկան զո­հեր եւ վի­րա­վոր­ներ, կամ, ա­սենք, այն 20 իս­րա­յել­յան F-35 ինք­նա­թիռ­նե­րը, ո­րոնց մա­սին աս­վեց, թե ոչն­չաց­վել են ա­վիա­բա­զա­յում, ի­րա­կա­նում մուլ­յաժ­ներ են ե­ղել, Իս­րա­յելն էլ, իր պնդմամբ, որ­սա­ցել է հրթիռ­նե­րի մեծ մա­սը: Իսկ մյուս ծայ­րա­կե­տա­յին վար­կածն էլ հիմ­նա­վոր­վում է, թե տե­ղի ու­նե­ցածն ա­ռա­ջին հեր­թին հար­ված էր ոչ թե ռազ­մա­կան ինչ-որ օբ­յեկտ­նե­րի, այլ Իս­րա­յե­լի եւ ԱՄՆ-ի հե­ղի­նա­կութ­յա­նը, եւ դա նշա­նա­կում է, որ ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն էլ չէր կա­րող լի­նել:

­Թե­րեւս, շատ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի հենց այս վեր­ջին տե­սա­կե­տը, որն ի­րա­կա­նում շատ ա­վե­լի խորն է: Ի­րա­կա­նում քա­նի հրթիռ ար­ձա­կեց Ի­րա­նը, քա­նի­սը ի­րա­կա­նում Իս­րա­յե­լը որ­սաց, գործ­նա­կա­նում անհ­նար է հստակ պա­տաս­խան տալ: Այդ պա­տաս­խան­ներն ու­նեն Ի­րանն ու Իս­րա­յե­լը, սա­կայն նրանք տար­բեր բա­ներ են խո­սում, եւ մնում է կու­րո­րեն հա­վա­տալ սրան կամ նրան: Բայց մեկ փաստ կա այս­տեղ, որն ան­հեր­քե­լի է. վեր­ջին հաշ­վով աշ­խար­հը տե­սավ դե­պի Իս­րա­յել թռչող տասն­յակ ու տասն­յակ հրթիռ­ներ եւ բա­զում պայթ­յուն­ներ. առ­կա գործ­նա­կա­նում բո­լոր տե­սան­յու­թե­րը հենց դա են ցույց տա­լիս, այլ ոչ թե իս­րա­յե­լա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նում գտնվող F-35 ինք­նա­թիռ­նե­րի մուլ­յաժ­նե­րը: Աշ­խար­հը տե­սավ Նե­թան­յա­հու­ի դո­ղա­ցող ձեռ­քե­րը, ո­րը նույն­քան պեր­ճա­խոս էր, որ­քան այդ տասն­յակնե­րով հրթիռ­նե­րի թռիչք­նե­րը: Եվ հե­տե­ւութ­յուն­ներն էլ ար­վում են հենց այդ տե­սած­նե­րից ել­նե­լով, ինչ­քան էլ որ կա­տար­վա­ծի մա­սին բա­զում ուլտ­րա­հե­ղի­նա­կա­վոր վար­կած­ներ պտտվեն:

­Հենց այդ տե­սա­ծի վրա ար­ված եզ­րա­կա­ցութ­յուն­ներն են, որ բե­րում են Իս­րա­յե­լի եւ ԱՄՆ-ի հա­մար ծայ­րա­հեղ վատ ի­րա­վի­ճա­կի: Ա­րա­բա­կան աշ­խար­հում, ան­գամ այն երկր­նե­րում, ո­րոնք Թել Ա­վի­վի հետ խա­ղե­րի մեջ են, հան­րա­յին զանգ­վա­ծա­յին տոն էր՝ դե­պի Իս­րա­յել թռչող հրթիռ­նե­րի տես­քից: Թուր­քա­կան հե­ռուս­տաըն­կե­րութ­յուն­նե­րից մե­կում` ու­ղիղ ե­թե­րում քաղց­րե­ղեն էին մա­տա­կա­րա­րում: Բա­զում այլ՝ ոչ իս­լա­մա­կան երկր­նե­րում հիմ­նա­կա­նում այն կար­ծիքն են, որ լավ է, այս­քան սան­ձար­ձակ դար­ձած Իս­րա­յե­լին վեր­ջա­պես պատ­ժող գտնվեց, եւ այս­պես շա­րու­նակ: Այ­սինքն, ո­գու, ո­գե­ւո­րութ­յան, ռազ­մա­տեն­չութ­յան ու նման բա­նե­րի այն թռիչ­քը, որն ա­ռա­ջա­ցավ մաս­նա­վո­րա­պես իս­լա­մա­կան աշ­խար­հում, կա­րող է Իս­րա­յե­լի եւԱՄՆ-ի գլխին շատ չար խաղ խա­ղալ, ե­թե պարզ­վի, որ ի­րոք պայ­մա­նա­վոր­ված հար­վա­ծի տար­բե­րակն է ե­ղել կամ նման մի բան:

Ընդ ո­րում, այդ պատ­կերն ան­մի­ջա­պես էլ անդ­րա­դար­ձավ նաեւ քա­ղա­քա­կան դաշ­տում: Օ­րի­նակ, Էր­դո­ղա­նը ստիպված էր նա­խան­ձոտ տես­քով ա­ջակ­ցութ­յուն հայտ­նել Ի­րա­նին: Գ­րե­թե ան­մի­ջա­պես Թեհ­րան շտա­պեց սու­նի իս­լա­մի ա­ռաջ­նորդ հա­մար­վող Սաուդ­յան Ա­րա­բիա­յի արտ­գործ­նա­խա­րար Ֆեյ­սալ բին Ֆար­հան՝ հան­դի­պե­լով Մա­սուդ Փե­զեշ­քիա­նի հետ՝ դա­տա­պար­տե­լով Գա­զա­յի եւ Լի­բա­նա­նի դեմ Իս­րա­յե­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը եւ խոս­տա­նա­լով, որ Սաուդ­յան Ա­րա­բիան ոչ մի դեպ­քում դի­վա­նա­գի­տա­կան ​​հա­րա­բե­րութ­յուն­ներ չի հաս­տա­տի Իս­րա­յե­լի հետ, քա­նի դեռ Պա­ղես­տի­նի ան­կախ պե­տութ­յուն չի ստեղծ­վել: Այ­սինքն, այդ ուղ­ղութ­յամբ ԱՄՆ-ի տա­րի­նե­րի քա­ղա­քա­կան ծանր աշ­խա­տան­քը մի ժա­մում ջու­րը գցվեց: Ու նման օ­րի­նակ­նե­րը բազ­մա­թիվ են:

­Ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից եւս տե­ղի ու­նե­ցա­ծը դա­ժան հար­ված էր Իս­րա­յե­լի հա­մար: Այն, որ արա­բա­կան աշ­խար­հով շրջա­պատ­ված Իս­րա­յե­լի անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան ե­րաշ­խի­քը ան­պար­տե­լիութ­յան եւ ԱՄՆ-ի ան­վե­րա­պահ օգ­նութ­յան մա­սին պատ­կե­րա­ցում­ներն են, հայտ­նի բան է: Բայց հի­մա բո­լո­րի աչ­քի ա­ռաջ այն փաստն է, որ Իս­րա­յե­լի ան­պար­տե­լիութ­յան գա­գաթ­նա­կետ ներ­կա­յաց­վող «Եր­կա­թե գմբե­թը» ա­մե­նե­ւին էլ այն ան­խո­ցե­լի հա­մա­կար­գը չէ, ինչ­պի­սին հրամց­վում է: Օ­րերս այն ցու­ցադ­րա­բար «ծա­կե­ցին» հու­սիթ­նե­րը՝ ըն­դա­մե­նը մեկ հրթի­ռով, ո­րի դեմ իս­րա­յե­լա­կան եր­կու տասն­յա­կի չափ հա­կահր­թիռ­ներն ան­զոր էին: Հի­մա այն «մա­ղի» վե­րա­ծեց Ի­րա­նը, ընդ ո­րում, հար­վա­ծե­լով հիմ­նա­կա­նում հին նմու­շի հրթիռ­նե­րով: Ընդ ո­րում, ան­գամ Իս­րա­յե­լին պաշտ­պա­նե­լու ե­կած ա­մե­րիկ­յան գերհ­զոր նա­վա­տոր­մը չկա­րո­ղա­ցավ օգ­նել: Ու նման պատ­կեր տես­նե­լով, հա­կաիս­րա­յե­լա­կան մյուս բո­լոր ու­ժե­րի մոտ որ­քա­նո՞վ է մե­ծա­նա­լու ի­րենց հեր­թին հար­վա­ծե­լու գայ­թակ­ղութ­յու­նը:

­Վեր­ջա­պես, Ի­րա­նի այդ հար­ված­նե­րը սե­փա­կան մաշ­կի վրա զգա­ցին նաեւ ռմբա­պաս­տա­րան­ներ մտած իս­րա­յել­ցի­նե­րը: Դա­տե­լով հա­ջոր­դած ար­ձա­գանք­նե­րից, իս­րա­յել­ցի­նե­րի մոտ կա ա­նա­պա­հո­վութ­յան զգա­ցո­ղութ­յան կտրուկ ան­կում, ընդ ո­րում, մե­ղադ­րանք­նե­րը հիմ­նա­կա­նում ուղղ­ված են սե­փա­կան վար­չա­կազ­մին: Ա­ռանց այդ էլ Նե­թան­յա­հու­ի վար­կա­նի­շը մի բան չէր, եւ այս ի­րա­վի­ճա­կում կան­խա­տես­վում է վար­կա­նի­շա­յին կա­տաստ­րո­ֆիկ ան­կում­:

ՈՒՄ Է ՊԵՏՔ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ

­Հենց սրանք են Ի­րա­նի հար­ված­նե­րի տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի հե­տե­ւանք­նե­րը, ան­կախ այն բա­նից, թե քա­նի իս­րա­յել­յան ինք­նա­թիռ է խոց­վել կամ չի խոց­վել: Հա­ջոր­դած քա­րոզ­չա­կան ար­շա­վը, թե ա­մեն ինչ լավ է, տե­սեք թե ինչ ենք ա­նե­լու, քիչ բան կտա: Նե­թան­յա­հու­ի վար­չա­կազ­մը կա­րող է նման ծանր ի­րա­վի­ճա­կը փո­խել միայն կոնկ­րետ եւ է­ֆեկ­տիվ քայ­լե­րով: Ու հենց դա է, որ այս պա­հին ա­մե­նա­կա­րե­ւո­ր հարցն է ա­ռաջ քա­շում՝ կա­րո՞ղ է, թե՝ ոչ: Ա­վե­լի կոնկ­րետ. հասց­նել այն­պի­սի հար­ված, ո­րից հե­տո բո­լո­րը հաս­կա­նան, որ Ի­րա­նը պարտ­ված է: Ե­թե ոչ, ա­պա Ի­րա­նը տա­րա­ծաշր­ջա­նա­յին պե­տութ­յու­նից վե­րած­վե­լու է ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի լի­դե­րի՝ Իս­րա­յե­լի եւ ԱՄՆ-ի հա­մար բխող միան­գա­մայն տե­սա­նե­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ի­հար­կե, Իս­րա­յե­լը դեռ ու­նի մի­ջու­կա­յին զեն­քի դի­մե­լու կամ Ի­րա­նի մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին հար­վա­ծե­լու հնա­րա­վո­րութ­յու­ն: Սա­կայն այս­տեղ մեկ հե­տաքր­քիր հարց կա՝ իսկ պա­տա­հա­կա՞ն էր, որ Ի­րանն իր այս հար­ձա­կու­մը ի­րա­կա­նաց­րեց ՌԴ վար­չա­պե­տի՝ Թեհ­րա­նից մեկ­նե­լու հենց հա­ջորդ գի­շե­րը: Այ­սինքն, կա­րո՞ղ է այն­պես լի­նել, որ Ի­րա­նին հասց­ված մի­ջու­կա­յին հար­ված­նե­րի պա­տաս­խա­նը լի­նի մի­ջու­կա­յին հար­ված­նե­րի տես­քով. իս­րա­յել­յան հե­տա­խու­զութ­յու­նը պետք է որ այս հար­ցի պա­տաս­խանն ու­նե­նա:

Ա­մեն դեպ­քում, որ Իս­րա­յե­լը ստիպ­ված է պա­տաս­խա­նել, են­թադ­րում են ա­մե­նա­տար­բեր հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­նե­րը: Ա­վե­լին, որ կա ԱՄՆ-ի «դաբ­րոն»` բայց նաեւ մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին չհար­վա­ծե­լու պայ­մա­նով: Կան նաեւ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ իս­րա­յել­յան կա­ռա­վա­րա­կան ռազ­մա­կան խոր­հուր­դը հաս­տա­տել է «Ի­րա­նին դա­ժան պա­տաս­խան հասց­նե­լու» ո­րո­շու­մը: Ի­րանն էլ իր հեր­թին է հայ­տա­րա­րել, որ ա­մեն մի պա­տաս­խա­նի դեպ­քում կլի­նի նոր հար­ված Իս­րա­յե­լին, այս ան­գամ ա­վե­լի մասշ­տա­բա­յին: Այ­սինքն, միան­գա­մայն ռեալ է, որ այս հար­ված­նե­րի փո­խա­նա­կու­մը դեռ մեկ-եր­կու փուլ կշա­րու­նակ­վի, ո­րը, սա­կայն, դժվար թե հան­գեց­նի այս պա­հին ե­ղած, այս­պես ա­սենք, ստա­տուս-քվո­յի փո­փո­խութ­յան: Ա­ռա­վել եւս, որ Լի­բա­նա­նում էլ Իս­րա­յելն ա­ռանձ­նա­պես հա­ջո­ղութ­յուն­ներ դեռ չու­նի, ռեալ ա­ռաջ­խա­ղա­ցում­ներ չկան, կո­րուստ­նե­րը ա­վե­լա­նում են, եւ այս ա­մե­նը եւս նե­գա­տիվ է ազ­դում ինչ­պես նե­րիս­րա­յել­յան մթնո­լոր­տին, այն­պես էլ՝ գոր­ծող իշ­խա­նութ­յու­նն­երի ու Նե­թան­յա­հու­ի վար­կա­նի­շի վրա:

Այ­սինքն, Իս­րա­յե­լին պետք է ռեալ ճեղ­քում եւ ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­կան, հո­գե­բա­նա­կան ի­մաս­տով, որն էլ կախ­ված է ռեալ ռազ­մա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րից: Իսկ նման հա­ջո­ղութ­յուն­ներն այս պա­հին քիչ ի­րա­տե­սա­կան են թվում, ե­թե Նե­թան­յա­հու­ին չհա­ջող­վի ԱՄՆ-ին ներ­քա­շել պա­տե­րազ­մի մեջ: ԱՄՆ-ին էլ նախ պետք է, ինչ­պես միշտ, կոա­լի­ցիա ստեղ­ծել, ու այս­տեղ էլ հար­ցեր կան: Այս­պես, Ի­րա­քում գոր­ծող պրոի­րա­նակ­ան ռազ­մա­կա­նաց­ված ու­ժե­րը նա­խօրեին տա­րա­ծե­ցին հայ­տա­րա­րութ­յուն՝ «Ան­գամ մեկ կա­թիլ նավթ եւ գազ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից դուրս չի գա», ե­թե Ա­րեւ­մուտքն անց­նի հար­ձակ­ման: Դա ի­րա­կա­նաց­նե­լը դժվար է, ու հի­մա հարց է՝ Եվ­րո­պան ձմռան շե­մին, ու­նե­նա­լով նաեւ խնդիր ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րի հետ, կգնա՞ նման ռիս­կի:

Մ­յուս կող­մից, Ի­րա­նի դեմ Ա­րեւ­մուտ­քի զանգ­վա­ծա­յին հար­վա­ծը ա­ռա­ջին հեր­թին կնշա­նա­կի այդ երկ­րից մաս­նա­վո­րա­պես դե­պի Չի­նաս­տան է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի կանգ: Չի­նաս­տա­նը, ճիշտ է, օգտ­վում է ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րից, սա­կայն ի­րա­նա­կան նավ­թի կանգ առ­նե­լը ծան­րա­գույն հար­ված է նաեւ չի­նա­կան տնտե­սութ­յա­նը: Այս պա­րա­գա­յում Պե­կի­նը կա­րո՞ղ է պա­սիվ դի­տոր­դի դե­րի մեջ մնալ, է­լի մեծ հար­ցա­կան կա:

ԱՄՆ-ի հա­մար, վեր­ջա­պես, ներ­կա ի­րա­վի­ճա­կում՝ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի քվեար­կութ­յան շե­մին նպա­տա­կա­հար­մա՞ր է Ի­րա­նի դեմ նման ծանր պա­տե­րազ­մի մեջ մտնե­լը. է­լի հար­ցա­կան­ներ:

Ն­ման է, որ մեծ պա­տե­րազ­մը պետք է միայն Նե­թան­յա­հու­ին, ու նա դեռ ի զո­րու է նման պայթ­յուն ա­ռա­ջաց­նել: Կ­կա­րո­ղա­նա՞ Ա­րեւ­մուտ­քը նրան զսպել, թե­րեւս հենց սա է այս պա­հին ե­ղած հար­ցե­րի հար­ցը:

 

https://iravunk.com/sim/?p=294378&l=am/
Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу