Առաջին անգամ, ես կդիմեմ ձեզ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան...Ընտրե՛ք. Դանիելյան

Ներքաղաքական
«Ես քրիստոնյա հայ եմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։ Շատ ցավով այսօր ևս լսեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով 2018-ին սատարում էր Նիկոլ Փաշինյանին և իշխանազավթման մասնակից էր դարձել, երբ Նիկոլի մարդիկ դագաղներով և պսակներով այցելում էին մարդկանց տները։ Շատ մեծ հիասթափությամբ լսեցի նրան, երբ նա, սրբազան շարժման ժամանակ բազմիցս երթեր առաջնորդեց, հետո ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ կապ չունի, չի սատարել և չի սատարում նրան։ Երբեք չեմ անդրադարձել այս երևույթներին։ Հիմա նա ասում է հետևյալը․
 
1) Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է թողնի Հանրապետական կուսակցությունը և ինչպես պատահական մտավ այնտեղ, այդպես էլ պատահական դուրս գա և հեռանա։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
 
2) Հիմա արդեն բացահայտ կասեմ, որ Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերն է, որից նա չի կարող ազատվել։ Այդ մարդիկ՝ երկրորդ և երրորդ նախագահները, պետք է հայտարարեն քաղաքականությունից հեռանալու և որևէ գործընթացի չմիջամտելու մասին։ Հայրենիքի փրկությունը դա է պահանջում։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
 
3) Եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չհայտարարեն հեռանալու մասին, դա կնշանակի, որ իրենք չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Ժողովրդի մեծամասնությունը իրենց անունը լսել չի ուզում։ Ե՞րբ պիտի նրանք դա հասկանան։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
 
Հիմա, առաջին անգամ, ես կդիմեմ ձեզ՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան։ Դուք ինձ մոտ կասկած եք առաջացնում, որ դուք եք պատահական հայտնվել այդ կարևորագույն տեղում, այդ կարևորագույն կարգավիճակում։ Դուք մտնում եք մանիպուլյացիաների, Նիկոլի նարատիվների, հին ու նորի, նախկինի և ներկայի, հասարակության բևեռացման դաշտ։ Դուք առաջ եք քաշում իշխանական քարոզչամեքենայի թեզերը՝ նրանց, ովքեր ասում էին՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք», նրանց, ովքեր տվեցին Ղարաբաղը, նրանց, ում աջակցել եք 2018 թվականին։ Ես չեմ մտնի ձեր դաշտ և չեմ իջնի քաղաքական կեղտոտ մեխանիզմներ կիրառող եկեղեցականի մակարդակին։ Ես չեմ պատմի, թե Սերժ Սարգսյանը իր թիմի՝ ՀՀԿ-ի հետ ինչ զրկանքներ է կրել 2018-ից սկսած և ինչ օժանդակություն է ունեցել յուրաքանչյուր Նիկոլի դեմ ձևավորված շարժմանը կամ գործընթացին։ Ես չեմ պատմի, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի հիմնադիրներից է, ով անկյունաքարային դեր է ունեցել նաև Արցախի ազատագրման մեջ, և չեմ ասի ոչ մի բան՝ այս անգամ ձեզ խնդրելով, որ զբաղվեք մեր հոգեպես վիրավորված հայրենակիցներին օգնելով, որ զբաղվեք քրիստոնեական քարոզով՝ այն է՝ սիրով և համերաշխությամբ, այլ ոչ թե տեղից եղած բևեռացումը ավելի խորացնել մեր հասարակության շրջանակներում։ Ես կոչ եմ անում չներկայացնել հանրությանը իրականությունից հեռու բաները իրականությանը մոտիկ շողքի մեջ։ Ժամանակներ են եղել, որ պետություն չենք ունեցել, բայց եկեղեցի ենք ունեցել, և պահանջում եմ կամ հանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հագուստը և կրել փողկապ ու հանդես գալ որպես քաղաքական գործիչ, վերլուծաբան կամ քաղտեխնոլոգ։ Այլ պարագայում այլևս հաշվի չեմ առնի ձեր կարգավիճակը և կստանաք ձեր հայտարարություններին համապատասխան քաղաքական պատասխաններ։ Ընտրե՛ք», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
https://iravunk.com/sim/?p=294334&l=am/
Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу