Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու. Անահիտ Սիմոնյան
Ախ կանայքԵրեկվանից ստացել եմ բազում դրական նամակներ: Այստեղ ես այնքան շատ էներգիա ունեմ, որ մտածում եմ ստեղծել կանանց խումբ: Տեսնելով ձեր տարբեր նամակներն ու մտածելով, եթե ես կկարողանամ որոշակի լումա ունենալ կանանց կյանքը փոխելու, բարելավվելու, ավելի ուժեղանալու, ես պատրաստ եմ դա անել: Ինստագրամի կամ տելեգրամի շրջանակներում կունենանք փոքրիկ խումբ, որտեղ կշփվենք տարբեր հարցերով ու խնդիրներով, դուք ևս կկիսվեք ձեր փորձով:
Ամեն մեկս կկարողանանք իրար օգնել: Բաժանված և միայնակ մայրերն, ովքեր շատ հուսահատ ու միայնակ են, ինձ գրել էին, որ իրենց մոտիվացնում եմ, ուժ եմ տալիս առաջ գնալու: Կանայք պետք է միշտ միմյանց օգնեն, մանավանդ նմանատիպ իրավիճակներում: Դրա համար ինձ մոտ միտք առաջացավ այդ խումբը ստեղծել:
Ես 2 տարուց ավելի է աշխատում եմ հոգեբանի հետ և որոշակի փորձ ունեմ այդ ոլորտում: Որքանով կկարողանամ իմ խորհուրդներով պատրաստ եմ ձեր կողքին լինել»,- ինստագրամի իր էջի սթորի բաժնում ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երգչուհին որդու՝ Արմանի հետ տեղափոխվել է ԱՄՆ, վաճառել Հայաստանում ունեցած իր բոլոր բիզնեսները
https://iravunk.com/sim/?p=294280&l=am/