Փաշինյանի նպատակն է` Հայաստանում ապրեն թուրքեր եւ ադրբեջանցիներ, իսկ մենք դառնանք փոքրամասնություն. Դավթյան

Տեսանյութեր
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «ՀայատյացությունըԱդրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:
 
— Պարոն Դավթյան, այսօր կա՞ն հայ-ադրբեջանական ընթացող բանակցություններ եւ եթե՝ այո, ապա այն ի՞նչ փուլում են գտնվում:
 
— Տպավորություն է, որ այդ բանակցություն ասվածի մեջ Փաշինյանն ունի ինչ-որ շահագրգռվածություն՝ լինի իշխանություն պահելու հարցում, թե նյութական ինչ-որ մի շահագրգռվածություն: Համենայնդեպս, կարող ենք ենթադրել, եւ սա շատ մոտ կասկած կարող է լինել: Իհարկե, այս պայմաններում իրականացվում են բանակցությունները, թե ինչպե՞ս անել, որպեսզի Հայաստանը վերջնականապես դադարի գոյություն ունենալ:
 
Մնացած առումներով ինձ թվում է, որ այնքան էլ խոսելու կարիք չկա, քանի որ խաղաղության մասին բավական շատ էինք քննարկում եւ խոսում, որը բացարձակ կեղծիք է: Խոսում ենք նաեւ Ադրբեջանի օրեցօր աճող պահանջների եւ սպառնալիքների մասին, ինչպես նաեւ անդադար խոսում ենք պատերազմից: Մենք միշտ ասում ենք՝ տանք, պատերազմ չի լինի: Այսինքն, այդ ամենը բանակցություն անվանելը այնքան էլ ճիշտ չի լինի ինձ համար:
 
«ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ ԿԱ ՇԱՏ ՄԵԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ»
 
— Փաշինյանը բոլորովին վերջերս նաեւ հնչեցրեց այն մասին, որ հայերի վերադարձն Արցախ՝ այն տեսքով, որով ներկայացնում են Արցախի հանրապետության նախկին պաշտոնատար անձինք, անհնար է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
 
— Շատերը կհիշեն, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ նշեց իր խոսքում, թե աղքատությունը մարդկանց ուղեղներում է: Հիմա ասեմ՝ այդ անկայունությունն է, որն իր գլխում է: Իր մոտ կա հենց այդ անկայունությամբ տառապող շատ մեծ հոգեբանական խնդիր: Եվ այդ անկայունությունից ելնելով՝ ամեն ինչ ասում է, թե անկարելի է կամ հնարավոր չէ: Առհասարակ, արցախցի մեր հայրենակիցների վերադարձը հավանական է միայն Նիկոլի հեռացման պարագայում, քանի որ հիմնական գործընթացը կանգնեցնողը Նիկոլն է, որովհետեւ, ցավոք սրտի, ունենք այն, ինչ որ ունենք որպես կառավարություն ասված, եւ ինքը ոչինչ չի անում այդ առումներով, որպեսզի կարողանա կատարել Արցախի մեր հայրենակիցների պահանջները (սոցիալական, իրավական եւ մնացած այլ հարցերով) բարձր ատյաններ հասցնել: Ոչինչ չի անում եւ, հետեւաբար, ասում է, թե անկարելի է:
Ինչ վերաբերում է առհասարակ Արցախի մասով, ապա կասեմ, որ շատ դաժան ու ծանր աշխատանք է սպասվում մեզ ապագայում՝ Նիկոլի հեռացման պարագայում, որպեսզի կարողանանք այդ ռեալիզացման գործընթացը ներդնենք մեր հասարակության, մեր սերունդների մեջ: Ես չեմ բացառում, որ մի օր հնարավորություն կունենանք Արցախը հենց պատմական Մայր Հայաստանին վերադարձնելու, քանի որ առնվազն մի որոշ ժամանակաշրջան հետո լինում է հնարավորություն` ամեն ինչ վերափոխելու: Բայց այդտեղ պետք է նաեւ մեկ կարեւոր պայման լինի, որպեսզի Հայաստանն ունենա պրոհայկական իշխանություն, որն իր քաղաքականությամբ, տնտեսությամբ, տարածաշրջանային հանրապետությունների հետ ճիշտ հարաբերվելու ունակությամբ ու նաեւ ներթիմային իր պոտենցիալով կարողանա հասնել այնպիսի հաջողությունների, որպեսզի հնարավոր լինի Արցախը վերադարձնել՝ որպես ՀՀ պատմական տարածք:
 
Ես այն ժամանակ ասել եմ, եւ այժմ նորից կկրկնեմ պատմության փուլերը: Երբ հետ ենք նայում, հիմնականում կար Արեւմտյան Հայաստան: Եթե գանք հին պատմությունից հետո սելջուկ թուրքերը եկան եւ դա գրավեցին, որից մնաց Հայաստանի 10.000 քառ.կմ-ը, որից հետո արդեն անկախացումից հետո դա Սովետական Միության քարտեզների հիման վրա եմ ասում: Ի դեպ նշեմ նաեւ, որ այդ քարտեզները գծվել են այնպես, ինչպես թելադրվել են: Այսինքն, հաճախ շատ հատվածներում կեղծել են ՀՀ տարածքի մասով, այսպես ասած, քարտեզագրումը: Մինչ այդ կհիշենք նաեւ, որ կար Կարսի մարզ, Հայաստանի Հանրապետություն, Արցախ, իսկ հետո Կարսը տվեցին թուրքերին եւ, ըստ այդմ, մնացին Հայաստանն ու Արցախը: Եվ հիմա Արցախը տվեցին ադրբեջանցիներին եւ մնացել է միայն Հայաստանը, իսկ հիմա էլ Սյունիքի մասին են խոսում:
 
Այսինքն, մենք եթե քայլերի հաջորդականությունը դիտարկենք, ապա ակնհայտ է, որ Հայաստանի ոչնչացումը եկել է Արեւմուտքից դեպի Արեւելքով, եւ հիմա ուզում են հարավով հանել դեպի հյուսիսի կողմ: Այսինքն` բան չմնա Հայաստանից: Մնա միայն տարածքը՝ սովորական Տավուշը, Լոռին, Գեղարքունիքը, Երեւանը եւ Շիրակի մարզի մի հատված՝ այսպես ասած, հյուսիսային հատվածը միայն մնա: Դա Ադրբեջանի հիմնական նպատակն է` ըստ իր այդ քաղաքական քարոզչության, եւ այն բոլոր հայտարարությունները, որոնց մասին շատ հաճախ ադրբեջանական պաշտոնյաները խոսում են: Սա է հիմնական խնդիրը:
 
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՈՒՂՂԱԿԻ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է»
 
— Հայաստանի կառավարության ներկայացուցիչները նաեւ բավական մեծ ոգեւորությամբ հնչեցնում են այն մասին, որ խաղաղության պայմանագիրը 80%-ով համաձայնեցված է, եւ բացի դա, կողմերն այժմ հնարավոր կերպով մոտ են դրա ստորագրմանը։ Արդյո՞ք մեզ համար ոգեւորվելու շարժառիթներ կան:
 
— Առհասարակ դա խաղաղության պայմանագիր չէ: Դա կապիտուլյացիայի վերջնական փաստաթուղթն է, որով կամրագրվեն Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, օկուպացված տարածքների, այսպես ասած, իրավականացումը, կամրագրվեն նաեւ այն բոլոր վիճելի խնդիրները, որը Հայաստանը կարող է հետագայում բարձրացնել Ադրբեջանի դիմաց: Ադրբեջանը հենց այդ պատճառով է փորձում ձերբազատվել բոլոր հարցերից, որոնք կարող են հետագայում խնդիրներ ստեղծել իր համար, որպեսզի ինքը ստանա ապահովագրական որեւէ փաստաթուղթ, որով միջազգային հանրությանը կկարողանա համոզել եւ ստիպել, որպեսզի ազդեն Հայաստանի վրա, եւ դրանք չիրականացվեն Հայաստանի կողմից: Այսինքն, կանխարգելիչ փաստաթուղթ դա կարելի է համարել, իսկ այդ 80 տոկոսի մասով ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ զոհերը պլյուս-մինուս 50, այնպես էլ իր մոտ է այդ ամեն ինչը մոտավոր թվերով:
 
Իսկանդերը 10 տոկոս պայթեց՝ կեղծ տեղեկություն հայտարարելով, հետո խոսեց զոհերի թվի պլյուս եւ մինուսից, հիմա ինչ-որ 80 տոկոս է ասում: Ես ինքս իր խոսքին հավատալու որեւէ պատճառ բացարձակ կերպով չունեմ, քանի որ ինքը բազմիցս անգամներ ապացուցել է, որ ստախոս ու կեղծարար է: Այսինքն, փորձում է հասարակությանը խաբելով իրականացնել այն, ինչը պահանջում են Ադրբեջանը եւ Թուրքիան: Հետեւաբար, արդեն շատ բաներ տրվել են Ադրբեջանին: Տրվել է ամենակարեւորը՝ Արցախը, հիմա տրվեցին նաեւ Տավուշից որոշակի հատվածներ ինչ-որ սահմանազատման առումով: Այժմ խոսակցություններ են շրջանառվում, եւ արդեն կան որոշակի ազդակներ, որ, օրինակ, Սյունիքում համայնքապետների ձերբակալումներն ու կալանավորումները դրա մասին են խոսում:
 
Նպատակն այնտեղ սահմանազատումն էր: Այսինքն` Ադրբեջանը սահմանազատում է անում այն հատվածում, որտեղ որ իր զորքերը կանգնած են, ներթափանցել են Հայաստանի սուվերեն տարածք: Հետագայում, որ սահմանազատումից ինքն ունենա բուֆերային զոնա, եթե լինի ինչ-որ ռազմական էսկալացիա, դա կատարվի Հայաստանի տարածքում, այլ ոչ թե՝ Ադրբեջանի: Տարբեր հաշվարկներ իրականում կան: Ես պարզապես այսպես մի քանիսն եմ առանձնացնում:
 
Առհասարակ, ինչ վերաբերում է այդ խաղաղության պայմանագրին, դա ուղղակի թյուրիմացություն է, եւ որեւէ կերպ չի տեղավորվում խաղաղության տրամաբանության ներքո, քանի որ այդտեղ պետք է լինի փոխզիջումային սկզբունք, պետք է լինի երկու կողմերի ռիսկերի նվազեցում հետագա պատերազմից, պետք է լինի ինչ-որ խաղաղության հասնելու ճանապարհ՝ հասարակության մերձեցման մասով, որը հաստատ գիտենք՝ չկա, քանի որ 2022 թվականի փետրվարին այդ 5 կետը Ադրբեջանը հայտարարեց, եւ այդ խաղի մեջ Նիկոլը համաձայնեց մտնել:
 
Այսինքն, փաստացի մինչ օրս բանակցում է Ադրբեջանի առաջարկած 5 կետերի հիման վրա: Այնտեղ ինքը նաեւ որոշ անիմաստ կետեր էր ավելացրել ինչ-որ 6-7, որն անիմաստ էր եւ նույնպես չանցավ Ադրբեջանի կողմից:
Սա է ամբողջ խնդիրը եւ այդտեղ ուղղակի ժամանակի հարց է, թե ինչ-որ իքս ժամանակ երբ Նիկոլն իրեն կամֆորտ կզգա Հայաստանում, եւ ընդդիմությունը բոլորովին սպառված կլինի: Սա ես ամենավատթար սցենարն եմ ասում, քանի որ ինքը հաջորդ օրը ստորագրող է այդ փաստաթուղթը, բայց այստեղ նաեւ մեկ այլ հարց կա. արդյո՞ք Ադրբեջանը կստորագրի, քանի որ Ադրբեջանին առհասարակ որեւէ պետության հետ խաղաղություն պետք չէ, եթե ինքը թույլ պետություն է: Բնականաբար, իրեն պետք չէ, որպեսզի ինքը ստանա տարածքներ, ունենա այն բոլոր առավելությունները, որոնք մտածում է` կունենա: Օրինակ` ադրբեջանցիների վերադարձը ՀՀ տարածք:
Հետագայում ինքը ի՞նչ նպատակով է այդ թուղթը ստորագրելու: Արդեն Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնելու, ու ինքն արդեն ինչ կուզի կանի այդ տարածքի հետ: Այսինքն, Նիկոլի հիմնական նպատակը Հայաստանը դարձնելն է այնպիսի մի տարածք, որտեղ կապրեն առեւտրականներ եւ կապրեն ադրբեջանցիներ ու թուրքեր, իսկ հայերի փոքրամասնությունը կլինի բավական՝ այլ փոքրամասնությունների կարգավիճակով:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
 
https://iravunk.com/sim/?p=294195&l=am/
Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян