«ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները, միությունը գնալով էլ ավելի հանրաճանաչ է դառնում»․ ՌԴ վարչապետ

Տնտեսություն

«ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները, և միությունը գնալով էլ ավելի հանրաճանաչ է դառնում միջազգային ասպարեզում»,-այդ մասին Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ վարչապետի խոսքով` ԵԱՏՄ շրջանակում ձևավորվում է մեկ միասնական տրանսպորտային թվային միջանցք, որոնք հնարավորություն կտան բիզնես գործընկերներին փոխանակվել լոգիստիկ կարևոր տեղեկություններով` մատակարարումների ամբողջ շղթայում։

«Նախանշված նպատակներին հասնելու համար կարևոր է նաև այն, թե ինչպես կարող են ԵԱՏՄ անդամ պետությունները ռեալիզացնեն ընդհանուր պոտենցիալը, որի համար խիստ կարևոր է նաև մեկ միասնական թվային համակարգը։ Մենք պետք է ստեղծենք տվյալների պահպանման մի մոդել, որին բոլորս կվստահենք։ Բացի այդ, համապատասխան պլատֆորմի ստեղծումը, որը կապահովի ԵԱՏՄ անդամ պետություների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը։ Նաև անդամ երկրների տնտեսվարողներին պետք է կապել իրար հետ»,– նշել նա։

Միշուստինը  նաեւ կարևորել է տվյալների պահպանման կիբեռանվտանգությունը։

«Միության մեկ միասնական թվային համակարգին ապագայում կարող են միանալ նաև այն պետությունները, որոնք ցանկանում են ավելի սերտ համագործակցել մեր միության հետ։ Մենք ձևավորում ենք մեկ միասնական տրանսպորտային թվային միջանցք, որը հնարավորություն կտա բիզնես գործընկերներին փոխանակվել լոգիստիկ կարևոր տեղեկություններով մատակարարումների ամբողջ շղթայում»,– նշել է ՌԴ վարչապետը։

 

https://iravunk.com/sim/?p=294097&l=am/
Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան