ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան
ՀասարակությունՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետը պաշտոնական այցով ավելի վաղ Իրանում էր, որտեղ բանակցություններ է վարեոլ Իրանի ղեկավարության հետ։
Նշենք՝ Միշուստինը վաղը՝ հոկտեմբերի 1-ին, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։
«2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրականության մեջ՝ չորս ազատություններն ապահովելու հրամայական» թեմայով»,- ասվում է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական հարցեր։
https://iravunk.com/sim/?p=294054&l=am/