Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
ՀասարակությունՍեպտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցի 28/1 հասցեում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «որովայնի և ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ահազանգով հիվանդանոց է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը, որտեղ ոստիկանների հետ համատեղ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Արթուր Դ․-ն է:
Պարզվել է նաև, որ Արթուր Դ․-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 23։35-ի սահմաններում ՀԱԹ Բ-2 թաղամասի 138 շենքի բակում վիճաբանության ժամանակ Վրաստանի քաղաքացի 26-ամյա Արթուր Մ․-ի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու հետևանքով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
https://iravunk.com/sim/?p=293864&l=am/