Էմմա Պողոսյանը` աշխարհի առաջնության չեմպիոն
ՍպորտԻսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 81 կգ քաշային կարգում հանդես եկող Էմմա Պողոսյանը երկամարտի 233 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն։
Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում 133 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Երկամարտում նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մեքսիկացի Էրնանդեսին։
Ավելի վաղ, այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային կարգում, Աննա Ամրոյանը՝ 76 կգ քաշային կարգում։
https://iravunk.com/sim/?p=293640&l=am/