«Հրապարակ». Նախկին թաղապետը՝ ՀՌՀ թեկնածու. ՔՊ-ն «դաբրո» է տվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Կենտրոնական բանկի անդամների թեկնածուների հետ, որոնց «դաբրո» է տվել, որ ընտրվեն այդ պաշտոններում։ Դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացել՝ Զառա Արամյանը եւ ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը, ՔՊ-ն երկուսին էլ մերժեց:

Իսկ երեկ միաձայն հավանություն են տվել Կենտրոնի նախկին թաղապետ, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությանը։ Թե որքանով Պողոսյանը կապ ունի ՀՌՀ ոլորտի հետ, պարզվում է՝ նա հիմնավորել է, թե ԲՏԱ փոխնախարարի պաշտոնում հենց այդ՝ կապի եւ տիեզերական ոլորտն է համակարգել։
Ի դեպ, մինչ 2018-ի իշխանափոխությունը ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը 2019-ին նշանակվեց թաղապետ, 22-ին՝ փոխնախարար, իսկ 24-ի հուլիսին ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե հայկական արբանյակի ձախողման հետ կապված սկանդալային պատմության պատճառով է ազատվել պաշտոնից՝ մեր արբանյակը խանգարել էր այլ արբանյակների աշխատանքին, թեեւ նա հերքում էր այդ լուրերը:
ԿԲ անդամի թափուր պաշտոնում կրկին առաջադրվել է Լեւոն Սահակյանը, ով 22-ին ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ՝ 2 տարով։ Այժմ ժամկետը լրացել է, ուզում են երկարացնել։ Սահակյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր՝ մինչ ԿԲ գնալը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=292495&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ