«Փաստ». Ինչո՞ւ է քանդվել ՊԵԿ-ի նախկին շենքը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ օրվա ընթացքում մեծ աղմուկ բարձրացավ այն տեղեկության առումով, թե Պարույր Սևակի փողոցի վրա շենք է քանդվել: Ընդ որում, նշվում էր, որ շենքը պայթեցվել է: Սակայն քաղաքապետարանից պարզաբանել են, որ շենքը քանդվել է իրենց թույլտվությամբ և ոչ թե պայթեցման, այլ ապամոնտաժման միջոցով:

«Փաստը» փորձեց ճշտել, թե իրականում ինչի մասին է խոսքը: Պարզվեց, որ Պարույր Սևակի փողոցում նոր շենք կառուցելու նպատակով ապամոնտաժվել է ՊԵԿ-ի նախկին 12 հարկանի շենքը։ Ընդ որում, այդ շենքը, մեր տեղեկություններով, եղել է վթարային: Ի սկզբանե նախատեսված է եղել պայթեցնել այն, սակայն ընդառաջ գնալով շրջակա շենքերի բնակիչների խնդրանքներին ու անհանգստությանը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքապետարանի հորդորը՝ կառուցապատող ընկերությունը որոշել է ոչ թե պայթեցնել, այլ ապամոնտաժել նշյալ շենքը:

Ի պատասխան «Փաստի» հարցման, կառուցապատող ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հավելեցին, որ քանդման հետևանքով հարակից տարածքներին որևէ վնաս չի հասցվել: Քանդման աշխատանքներից մեկ ժամ անց տեղի բնակիչները մեր թղթակցին տեղեկացրեցին, որ փոշու ամպը «կանգնած է եղել 2-3 րոպե»: Ի դեպ, այդ պահին արդեն մաքրման ու լվացման աշխատանքներ էին ընթանում տարածքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=292494&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ