1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հումորով է վերաբերվում իրեն 1 տարի 8 ամիս և 3 օր կալանավորելու որոշմանը։ Նա այդ մասին ասաց դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում։
 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը և ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։
 
«Եթե նախադեպը չկա ու առաջինը ես պետք է դատվեմ, պատրաստ եմ։ Մենք մեր գաղափարների, մեր սկզբունքների համար մեր կյանքն ենք պատրաստ եղել տալ։ 1 տարի 8 ամիսը հումորով կասեմ` «շակալադնի» է։ Մի բան կարող եմ ասել` մեր ոգին անկոտրում է, սա մեր համար ոչ մի բան է»,– ասաց Առուշանյանը։
 
Առուշանյանը զերծ մնաց դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վերաբերյալ մեկնաբանություններից` պատճառաբանելով, թե կին է, ընտանիք, երեխա ունի։
 
Չնայած նրան, որ կալանքի որոշում է կայացվել, Առուշանյանը վստահեցնում է, որ իր լիազորությունները չեն դադարելու ,և Գորիսում ոչինչ չի փոխվելու, ինքն էլ արդեն մտածել է ինչպես է ղեկավարելու քաղաքը։
 
«1 տարի 8 ամիս է, պատրաստ եմ, հանգիստ կնստեմ, դուրս կգամ, ոչ մի խնդիր չկա։ Մեր հասարակությանը մի բան կասեմ` գիտեմ իրենց մտահոգությունը որն է։ Մարդիկ կարծում են` նորից գնալու են ցեխ ու ջրի մեջ հայտնվեն , որի մեջ երկար տարիներ են ապրել, բայց նաև թեկուզ լինեմ կալանքում, էլի միջոցներ միշտ կգտնվի քաղաքը ճիշտ ղեկավարելու»,–հավելեց նա
https://iravunk.com/sim/?p=292345&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ