Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Միջազգային

Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները տրամադրվել են հունիսին, մինչդեռ Հայաստանն իր մեկնաբանություններն ուղարկել է միայն օգոստոսի վերջին ՝ մոտ 70 օր անց: 

Հայկական կողմը Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն փորձել է անտեսել խնդիրները՝ նախագծից հանելով անհրաժեշտ դրույթները:

Այս պահին նախագծի դրույթների մեծ մասը, այսինքն՝ շուրջ 80 տոկոսը, համաձայնեցված են, սակայն որոշ դրույթներ դեռևս համաձայնեցված չեն։

Բայց դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես Հայաստանն է առաջարկում ՝ նախագծից չհամաձայնեցված դրույթները բացառելու միջոցով։ Դա անընդունելի է։

Հայաստանը, որը շարունակում է տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ և փորձում է վերակենդանացնել Մինսկի խմբի աշխատանքը, որը նախկին հակամարտության ժառանգությունն է, բազմաթիվ հարցեր է առաջացնում իր իրական մտադրությունների վերաբերյալ՝ նվազեցնելով «խաղաղության համաձայնագրի» տեքստի ծավալը և կոչ անելով այն ստորագրել ցանկացած ձևով։

Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը հղում է անում մեր երկրի նկատմամբ տարածքային նկրտումներին:

Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին, սակայն վերջին մոտ չորս տարվա ընթացքում դրանք չի կատարել:

Ինչ վերաբերում է երկրների տարածքներում գործընթացին օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման գաղափարներին, ապա հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում գործընթացին երրորդ կողմի ներգրավումը»,-հայտարարել է նա:

https://iravunk.com/sim/?p=292310&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ