«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian info
ՀասարակությունՌԴ-ին լիզել փորձող Նիկոլի մանկլավիկ «Խրյուշը», ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, ընդդիմությանը մեղադրել է Հայաստանի պետականությունը կործանելու ցանկություն ոնենալու համար՝ որպես դրան ուղղված քայլ համարելով Միութենական պետությանը միանալու տարբերակին կողմ լինելը: Ներկայանալով որպես հայոց պետականության պահպանման անխոնջ ջատագով՝ «Խոզը» (անձնագրով՝ Ալեքսանյան Վահագ), կրկին արծարծելով ՀՅԴ շրջաբերականի թեման, փաստացի ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի անկախության թշնամի:
ՔՊ-ականի հոխորտանքները, որոնց ենթատեքստը պարզ է նույնիսկ անհասկացողին, մի տեսակ չեն բռնում շեֆի բռնած դիրքի հետ: Ստացվում է, որ մինչ Նիկոլը կոչ է անում հարգանքով խոսել Մոսկվայի մասին, նրա ձախ անդամի կարգավիճակ ունեցող ու իր այդ կարգավիճակը լիարժեքորեն վայելող որոշ երկսմբակավորներ շարունակում են հակառուսականության վրա «աչոկներ» հավաքել: Երևի Նիկոլը հասկացել է, որ ռուսասիրություն դրսևորելը կարող է իր վարկանիշի վրա ավելի թանկ նստել, ուստի որոշել է շատ ակնհայտ բաներ չանել:
Բայց այս ամենում ամենամարազմատիկն այն է, որ անկախության պահպանման մասին խոսում է մեկը, ով հանդիսանում է այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը տառացիորեն զրոյացրել է Հայաստանի սուբյեկտությունը՝ փռելով այն Իլհամի տակը: