Արմավիրի իր հյուրատան լոգարանում ինքնասպանություն գործած 38–ամյա տղամարդը Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է
Արմավիրի մարզի՝ իր հյուրատան լոգարանում ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով ինքնասպանություն գործածն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է՝ գործարար Լորիս Եղոյանը, գրում է Tert.am-ը։
Նա և Ղարամյանի դուստրն արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծված են: Եղոյանն Արցախից չէ:
Նա «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրեն է եղել, Արցախի Քաշաթաղի շրջանում ՀԷԿ է ունեցել։
https://iravunk.com/sim/?p=292288&l=am/