Առաջիկա տարիներին Թուրքիան անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Թուրք վերլուծաբան
ՄիջազգայինԹուրք քաղաքական վերլուծաբան Սերհատ Լաթիֆօղլուն կարծում է, որ Թուրքիան առաջիկա տարիներին դուրս կգա ՆԱՏՕ-ից.
«Թուրքիան կմիանա BRICS-ին։ Նման մտադրություն կա: Սա ՆԱՏՕ-ի երկրի BRICS-ի անդամ լինելու աննախադեպ օրինակ կլինի։ BRICS-ի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և տնտեսության հիմնարար սկզբունքները լիովին համընկնում են։ Անկարան բոլորովին այլ քաղաքականություն է վարում, քան իր դաշնակիցները Հյուսիսատլանտյան դաշինքում։ Սա նույնիսկ ավելի շատ առճակատում է, քան դաշինք։ Հատկապես Իրաքում և Սիրիայում Անկարայի ռազմավարության համատեքստում։ Առաջիկա տարիներին Թուրքիան անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից, այլապես Թուրքիային դուրս կմղեն դաշինքից։ Սա անպայման լինելու է, մոտ ապագայում կտեսնենք»։
https://iravunk.com/sim/?p=292252&l=am/