Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
Երեկ ռուսական ուժերը 44 անօդաչու թռչող սարքով և երկու հրթիռով հարվածել են Ուկրաինայի տարածքին։ Նշվում է, որ անօդաչուների մեծ մասը խոցվել է: Սակայն Լվովում հրդեհ է բռնկվել, Պավլոգրադում էլ քաղաքացիական օբյեկտներ են տուժել: 1 խաղաղ բնակիչ է զոհվել, 60-ից ավելի մարդ տուժել է:
Ռուսաստանի ՊՆ-ի տվյալով էլ՝ ուկրաինական ուժերը թիրախավորել են Բելգորոդի և Կուրսկի շրջանները: Գերատեսչությունից հայտնել են, որ 4 անօդաչու է խոցվել:
Վորոնեժի շրջանում ԱԹՍ-ի անկման հետևանքով զինամթերքի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
https://iravunk.com/sim/?p=292156&l=am/