Պարտավոր եք ուժեղ ու տոկուն մնալ, չհանձնվել. այսօր Արթուր Վարդանյանի ծննդյան օրն է

Ներքաղաքական
Այսօր «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ծննդյան տարեդարձն է, ինչի մասին կուսակցության անունից հայտարարություն է հրապարակվել, որը ներկայացնում ենք ստորեւ.
 
«Ձեզ բարի տարեդարձ, մեր շատ սիրելի պարոն Վարդանյան` մեծագույն հարգանքով եւ լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեր ծննդյան օրը։
Դուք պետք է եւ պարտավոր եք ուժեղ ու տոկուն մնալ, չհանձնվել, քանզի շատերն են ցանկանում Ձեր հանձնվելը: Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության անդամները, ընկերները, մարտական ընկերները եւ հարազատները բոլորը կպայքարեն Ձեր ազատության համար: Դուք պետք է եւ պարտավորված եք շարունակել Ձեր այն արդար պայքարը հանուն հայրենիքի, որի արդյունքում այսօր անազատության մեջ եք:
 
Որպես Հերոս Վալերիի զավակ՝ Ձեր հայի տեսակը պետք է միշտ ծնվի, ապրի եւ շատանա ու չպակասի։ Մենք ազգովի կհաղթենք միայն այդ դեպքում։
Արթուր Վարդանյանի աջակիցների կողմից բազմաթիվ ծննդյան բարեմաղթանքներ եւ անձնական նամակներ ենք ստացել, որոնք շատ մեծ ոգեւորությամբ փոխանցում ենք Ձեզ: Շնորհավոր հզոր, արդար, պայքարող հայի տարեդարձը։
 
Պատերազմը եւ մյուս բոլոր փորձությունները չկարողացան կոտրել Ձեզ, բայց Ձեզանից խլեցին շատ թանգ մի բան, Արցախը, ազատությունը, բայց չկարողացան, չխլեցին հայը Ձերը միջից, իսկ դա նշանակում է, որ Դուք անգամ անազատության մեջ ազատ եք, հզոր եք ու արդար... Մենք բոլորս միասին դեռ կնշենք մեր հաղթանակը, Արցախի ազատագրում, Ձեր ազատության վերադարձը...
 
Ուզում ենք հիշեցնել ,որ Արթուր Վարդանյանը գտնվում է անազատության մեջ ու անկախ դրանից շարունակում է պայքարել, մարտական եւ հայի ոգով լցված...»:
https://iravunk.com/sim/?p=292155&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ