Այս պահին սա լավագույն տարբերակն էր ինձ համար. Սևիկյանը տեղափոխվեց «Լոկոմոտիվ»
Սպորտ«Լոկոմոտիվը» պաշտոնապես հայտնել է «Ֆերենցվարոշից» Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սեւիկյանին վարձակալելու մասին։ 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը և ներառում է գնման տարբերակ։
Էդգար Սևիկյանն իր առաջին մեկնաբանությունն է տվել «Լոկոմոտիվ» տեղափոխելուց հետո.
«Իհարկե, չեմ թաքցնի, որ մանկուց երազանք եմ ունեցել մի օր խաղալ «Լոկոմոտիվում»՝ ոչ միայն իմ, այլև հորս ու մտերիմներիս համար: Իհարկե, դա իմ գլխում էր, բայց երբ ես մեկնեցի «Լևանտե» նպատակ կար զարգանալ և շարունակել ինչ-որ ճանապարհով, և ժամանակը ցույց կտար, թե ինչ կլինի հետո։
Որքա՞ն ժամանակ եմ մտածել «Լոկոմոտիվի» առաջարկի մասին: Ես շատ չէի մտածում այդ մասին, քանի որ դա իմ հարազատ ակումբն է: Ես շատ եմ սիրում այս ակումբը և հասկանում եմ, որ այս պահին սա լավագույն տարբերակն է ինձ համար»,- ասել է Սևիկյանը «Լոկոմոտիվի» յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում։
https://iravunk.com/sim/?p=292131&l=am/