Կանոնակարգի անվան տակ ՀՀ-ն են ծախում

Ներքաղաքական

ՀՀ կառավարության նիստի ժամանակ երեկ չզեկուցվող հարցերի թվում գործադիրը հաստատեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ ՀՀ-ի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ուղարկվել է ՍԴ: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշեց, որ այդ կանոնակարգը հերթական զիջումների մասին է: Նրա գնահատմամբ՝ հաջորդիվ կատարվող զիջումները կանոնակարգի անվան տակ են իրականացվելու:

— Այդ փաստաթղթի իրավական հիմքի վիճարկելիության եւ անթույլատրելիության մասին մասնագետներն արդեն խոսել են։ Այդ բովանդակությունը իրավական ակտի վերնագրին ընդհանրապես համապատասխան չէ: Մեզ ասում են՝ հանձնաժողովների աշխատանքի ձեւի եւ ոճի մասին է այդ փաստաթուղթը: Ո՛չ, դա ՀՀ-ի հերթական զիջումների մասին է, թուրք-ադրբեջանական շահերի ու ցանկությունների հաջորդ փաթեթն է այս անգամ մեզ մատուցված: Այդ փաստաթուղթն իրավական կոլիզիա է, որովհետեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի իրավական բազան տոտալ տարբերվում են իրարից։ Էլ չեմ ասում, որ իրավական հիմքն է անգամ տարբեր։ Հետեւաբար, այ, թե ինչի համար էր ՍԴ-ն շրջափակվում, հակասահմանադրական ճանապարհով փոխվում էր ՍԴ կազմը, ինչու են այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ, ինչու է նստած Արմեն Աշոտյանը: Հենց այսօրվա համար, որ կանոնակարգի անվան տակ ՀՀ-ն ծախեն եւ մեր բնակչությունն ու պետության գոյությունը հետո դնեն վտանգի տակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=292115&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը