Գուցե վերադառնանք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմա՞նը. Գառնիկ Իսագուլյան

Ներքաղաքական

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆՆ անդրադառնալով Արցախի անկախության 33-ամյակի կապակցությամբ հնչած քաղաքական ելույթներին, հայտարարություններին՝ ցավով արձանագրեց, որ դրանցում անդրադարձ չեղավ ՀՀ անկախության հռչակագրին եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի` Արցախը Հայաստանի հետ վերամիավորման որոշմանն, ինչը շատ կարեւոր է:

Ինչու Արցախի` Հայաստանի հետ միացումը հետո փոխարինվեց ինքնորոշման  կամ անկախության հանրաքվեի: Գուցե մենք վերադառնանք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը եւ նաեւ մեր Անկախության հռչակագրի՞ն, որի վերացումը շատ ցանկանում է Ալիեւը: Ես միշտ գտել եմ, որ մենք տարբեր ժամանակներում փոքրիկ նահանջներ ունենալով՝ վերջին հաշվով եկանք, հասանք այս իրավիճակին, նաեւ սա պետք է ազնվորեն խոստովանել:

Հիմա հորդորս է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ընկերնե՛ր, դուք լեգիտիմ մարմին եք, ձեր գործունեությունը պետք է լինի ամենօրյա: Դուք պետք է որոշումներ կայացնեք: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պարտավոր է ամեն տեղ շատ ակտիվ հանդես գալ՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանություններն ինչ են անում կամ ինչ են ուզում անել: Քրեական գործերից ամենեւին պետք չէ վախենալ: Դա չի նշանակում, որ մենք պետք է ընկրկենք ու չաշխատենք: Արցախի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը եւ կառավարությունը պետք է օրնիբուն աշխատեն եւ կայացնեն որոշումներ: Դրանով նախ նրանք ցույց կտան աշխարհին, որ Արցախն իր բոլոր պետական մարմիններով, այո՛, վտարանդի, բայց աշխատում է:

Իսկ, ընդհանուր առմամբ, բոլորիս գերագույն խնդիրը այսօր օրվա իշխանություններն են, որոնցից օր առաջ պետք է ազատվել: Նաեւ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ժամանակին պաշտոններ են զբաղեցրել, պետք չէ վախենալ, հարկավոր է ակտիվ աշխատանք:

https://iravunk.com/sim/?p=292110&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ