Հայաստանի ազգային հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ով Հայաստանի հավաքականի հետ այս օրերին նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հանդիպումներին, հայր է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
24-ամյա ֆուտբոլիստը զավակին անվանել է Քևին: