Շահրամանյանին իշխանության է բերել Արայիկը Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Բաբայան
ՆերքաղաքականՌեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ գրում է.
«Հետաքրքիր բացահայտում է անում Աշոտ Ղուլյանը կապված Շահրամանյանին Արցախում իշխանության բերելու մասով:
Փաստորեն ստացվում է, որ Շահրամանյանին իշխանության է բերել Արայիկը Փաշինյանի հետ համաձայնեցնելով: Ըստ Ղուլյանի, Երևանում դաբրո են տվել և առանց Հայաստանի իշխանության գիտության չի փոխվել Արցախի իշխանությունը: Բայց այսօր լավ էլ հաջողվում է Արայիկի հրաժարականը գցել ընդդիմության գրպանը ու մարդկանց համոզված ասել, որ Շահրամանյանը եկավ ընդդիմության աջակցությամբ և տվեց Արցախը:
Այս փազլը դեռ երկար կհավաքեն, բայց կարծում եմ՝ վերջնական այն կհավաքվի միայն իշխանափոխությունից հետո...»:
https://iravunk.com/sim/?p=292080&l=am/