«93-ամյա սկեսուրիս սիրով եմ խնամում, որ իր կյանքի բոլոր օրերն ապրի գեղեցիկ, մաքուր ու ապահով». Աննա Էլբակյանը՝ երազանքի ու ձեռքբերման մասին.Tert.am Life

Հասարակություն

Tert.amLife-ը գրում է.

Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից ու երազանքից, ինչպես նաև, առաջին անգամ անկեղծացել է, որ 93-ամյա սկեսուրին սիրով է խնամում, ամեն ինչ անում, որ նա իր կյանքի բոլոր օրերն ու ժամերը գեղեցիկ ապրի, սիրված ու ապահով:

 «Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, իմ մեծ ընտանիքը, ու մարդիկ, որոնք անպայման պիտի լիեն իմ շուրջ, որ ես կարողանամ լինել իմ ճիշտ գործառույթի մեջ: Ուզում եմ, որ Աստված ինձ ուժ տա դրա համար: Ձեռքբերումս, իհարկե, ամուսինս է: Ես ինձ գնահատում եմ իրենով: Շնորհակալ եմ նրան, որովհետև ամեն կին ուզում է գնահատված լինել:

Կարծում եմ, որ դա չպիտի լինի ագրեսիվ ու վայնարձակ, ինչպես մարդիկ հիմա սիրում են ցուցադրել, որ բոլորն ասեն՝ ինչ լավն ես դու: Դա ինձ պետք չէ: Ես չեմ ուզում օրիգինալ լինել, իսկ հիմա՝ համատարած ինքնացուցադրման հիստերիայի մեջ, ավելի ես հասկանում, որ իրոք դա բացարձակ կարևոր չէ: Կարևոր է այն մարդը, որով դու գնահատված ես, երբ չկան տոներ, փայլուն բաներ, փուչիկներ, ծաղիկներ, երբ դատարկ է, բայց միևնույն է տոն է, որովհետր ինքը քո կողքին է, որովհետև քո ձեռքբերումն է»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:

Նա պատմեց, որ երեկոյան պառկած մտածում էր, որ վաղն իր ծննդյան  տարդարձն է ու ոչ մի արտասովոր բան չկա.

«Ու ես տեսա մի մեծ ձուկ, դա ես էի, որի փորում շատ փոքր ձկնիկներ կային: Ու սկսեցի հատ-հատ բոլորի համար աղոթք անել: Մարդիկ, որոնք արյունակցական կապ չունեն ինձ հետ, բայց ես երջանիկ կլինեմ, եթե իմ սրտի աղոթքը իրենց կյանքում իրականանա, ոչ թե մտնեմ ուրիշի կյանք, այլ՝ մի փոքր ներդրվեմ ու կարողանամ փոխանցել, թե ինչ բան է իրական երջանկությունը, որովհետև ես իրոք երջանիկ եմ»,- նշեց Աննա Էլբակյանն ու խոստովանեց, որ կյանքի ներկա փուլում իր երազանքը լիովին հակադարձում է իր ասածին:

«Մի կողմից ես երջանիկ եմ, երբ կարողանում եմ օգտակար լինել: Իմ 93 տարեկան սկեսուրին սիրով խնամում եմ, գեղեցիկ ծաղկի նման,  կապ չունի տարիքը, պահպանում եմ, որ ինքը իր կյանքի բոլոր օրերը, ժամերն ու վայրկյաններն ապրի երջանիկ, սիրված, ապահով, մաքուր, ջերմության մեջ»,- անկեղծացավ Աննա Էլբակյանն ու նշեց, որ իր խորը երազանքն է զբաղվել իր մասնագիտությամբ, իր սիրելի գործով.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

https://iravunk.com/sim/?p=292035&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ