Ալիևը Իտալիայի նախագահի հետ հանդիպմանը կրկին շեշտել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
ՄիջազգայինԻլհամ Ալիևը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքմանը։
Նա նշել է, թե հենց «Ադրբեջանն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը, այդ պայմանագրի հիմքում ընկած սկզբունքների, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նախագծերի նախաձեռնողը»։
Ալիևը հայտարարել է, թե «սահմանազատման և սահմանագծման գործընթացում լուրջ հաջողություններ են գրանցվել, երկկողմ բնույթ կրող այս գործընթացի շրջանակներում սահմանագծվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանային տարածք, ադրբեջանական 4 գյուղեր(խմբ․ Տավուշի մարզի գյուղերը) վերադարձվել են իրենց երկրի վերահսկողությանը»:
Ադրբեջանի նախագահը կրկին անդրադարձել է ՀՀ սահմանադրության փոփոխության հարցին՝ նշելով, թե իբր «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները դեռևս պահպանվում են», նա ընդգծել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, որից հետո միայն բարենպաստ հող կստեղծվի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
https://iravunk.com/sim/?p=292032&l=am/ Ադրբեջանի նախագահը կրկին անդրադարձել է ՀՀ սահմանադրության փոփոխության հարցին՝ նշելով, թե իբր «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները դեռևս պահպանվում են», նա ընդգծել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, որից հետո միայն բարենպաստ հող կստեղծվի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: