Ուկրաինան կպատրաստի պատերազմը դադարեցնելու ծրագիր և այն կառաջարկի խաղաղության երկրորդ գագաթնաժողովին․ Զելենսկի
ՄիջազգայինՈւկրաինան կպատրաստի պատերազմը դադարեցնելու ծրագիր և այն կառաջարկի խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որին պետք է մասնակցեն Ռուսաստանի ներկայացուցիչները։
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում։
«Մենք հասկանում ենք, որ առանց ռուսական կողմի շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով ավարտել այս պատերազմը։
Եվ բոլոր երկրները մեզ խնդրել են, որ երկրորդ գագաթնաժողովում լինեն ՌԴ ներկայացուցիչները։
Ասացինք, որ դեմ չենք, եկեք ծրագիր պատրաստենք, զանգենք իրենց»,-ասել է նա:
https://iravunk.com/sim/?p=292028&l=am/