Տաք սուրճն ավելի արդյունավետորեն է նվազեցնում բորբոքումն օրգանիզմում. Daily Mail

Հասարակություն

Տաք սուրճի բաղադրությունում շատ են հակաօքսիդանտները՝ հատուկ մոլեկուլներ, որոնք նվազեցնում են բորբոքումն օրգանիզմում։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել են  սրտաբան Մաջիդ Բասիթը, որն աշխատում է ԱՄՆ Գերման Շուգար-Լենդի հիվանդանոցում, եւ էնդոկրինոլոգ Եվա Քվինարը։

Բժիշկը բացատրել է, որ հակաօքսիդանտները բնական միացություններ են, որոնք ճնշում են թթվեցման պրոցեսը՝ վերացնելով ազատ ռադիկալները։ Ազատ ռադիկալները կամ թթվեցնողները մարդու օրգանիզմում բազմաթիվ պրոցեսների կողմնակի արդյունքն են։  Դրանց կուտակումը վնասում է բջիջները եւ հանգեցնում առողջական վտանգավոր խնդիրների, ինչպիսին են սրտի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, երիկամային անբավարարությունը եւ քաղցկեղը։

Ազատ ռադիկալներն ավելի արդյունավետորեն վերացնում է հենց տաք սուրճը։ Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ըմպելիքի սառը տարբերակում հակաօքսիդանտներն ավելի քիչ են։ Ավելի հավանական է, որ դա կապված լինի այն բանի հետ, որ հատիկներից պատրաստված տաք ջրում ավելի շատ սննդարար նյութեր կան, քան սառը տարբերակում։

Այնուամենայնիվ, սառույցով սառը սուրճն ունի իր առավելությունները։ Էնդոկրինոլոգ Քվինարի խոսքով՝ սառը ըմպելիքը պարունակում է ավելի շատ մագնիում եւ հատուկ հակաօքսիդանտներ, որոնք կոչվում են քլորոգենային թթուներ։ Դրանք օգնում են կարգավորել շաքարն արյան մեջ եւ արյան ճնշումը, ինչը նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Բացի այդ, սառը սուրճը ավելի քիչ է թթու, քան տաքը։ Նշանակում է՝ դրա օգտագործումն ավելի քիչ հավանականությամբ կհանգեցնի մարսողության խանգարման։
https://iravunk.com/sim/?p=292027&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ