Ուկրաինան նոր ԱԳ նախարար ունի
ՄիջազգայինՈւկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգան դարձել է երկրի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նա հայտնել է, որ խորհրդարանում քվեարկության ժամանակ 258 պատգամավոր կողմ է քվեարկել Սիբիգային արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակելուն։ Ընդ որում, ոչ ոք դեմ չի արտահայտվել այս նախաձեռնությանը, սակայն 28 օրենսդիրներ որոշել են ձեռնպահ քվեարկել։
Սեպտեմբերի 3-ին Դմիտրի Կուլեբան, ով 2020 թվականից գլխավորում է Ուկրաինայի ԱԳՆ-ն, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Երկու օր անց օրենսդիրները հավանություն են տվել ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությանը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել արտաքին գործերի նախարարի թեկնածությունը։ Երկրի ղեկավարն այս պաշտոնում առաջարկել է Սիբիգային։
https://iravunk.com/sim/?p=292012&l=am/